Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դոնալդ Տուսկ. ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ

Դոնալդ Տուսկ. ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ
18.09.2018 | 22:19

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների համաձայնություն կարող է չլինել` ասված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը հրապարակվել է ԵՄ-ի ղեկարվարների՝ սեպտեմբերի 19-20-ին Զալցբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ:

«Ցավոք, առանց համաձայնության սցենարը դեռ միանգամայն հնարավոր է: Սակայն, եթե մենք գործենք պատասխանատվությամբ, կկարողանանք խուսափել աղետից», - գրել է նա: Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ ելք կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել է, որ «այժմ գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում»:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ