Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Զուրաբյան. Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են

Արարատ Զուրաբյան. Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են
18.09.2018 | 22:20

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ ընտրությունները ոչ թե քաղաքականցված են, այլ՝ հիստերիկացված: «Երբ մարդիկ հնչեցնում են մեղադրանքներ միմյանց նկատմամբ, քաղաքական հարթակի խնդիր չէ, դա այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրդավարություններին, որոնցից մեկն էլ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունն է: Տա Աստված՝ այն կայանա և զարգանա», - լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ քարոզարշավի շրջանակներում ոչ թե Երևանի խնդիրներն են քննարկման առարկա, այլ բարձր ձայնի ու նյարդային մթնոլորտի մեջ փորձ է կատարվում ինչ-որ բան փնտրել, գտնել և մեղադրանքներ հնչեցնել:


«Ես ինքս ունեմ շատ բարձր ձայն, որը չեմ փորձում օգտագոծել, որովհետև չեմ գտնում, որ դրա կարիքը կա: Կարծում եմ՝ հարցը վերաբերում է Երևանին, կոչ եմ անում բոլորին զբաղվել Երևանի խնդիրներով», - հավելեց քաղաքապետի թեկնածուն:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ