Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արարատ Զուրաբյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին

Արարատ Զուրաբյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին
18.09.2018 | 22:30

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը յուրահատուկ է ու նման պառլամենտական ընտրությունների քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը:

«Մենք սեպտեմբերի 23-ին ընտրելու ենք քաղաքապետ, որը իր ծառայությունն է մատուցելու Երևան քաղաքին, բայց թեկնածուները մի պահ շեղվել են, ստեղծվել է բավական նյարդային մթնոլորտ, որտեղ Երևան քաղաքն անցել է երկրորդ պլան», - նշեց Զուրաբյանը: Կարևորելով բանավեճերի առկայությունը՝ քաղաքապետի թեկնածուն ափսոսանք հայտնեց, որ դրանք այդպես էլ չեն կայանում, որի պատճառով քաղաքացին հստակ պատկերացում չունի, թե ինչ է պետք Երևանին:

Անդրադառնալով «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակին՝ Զուրաբյանը նկատեց, որ կարևոր չէ, թե որ քաղաքական ուժն է սկսել լարել իրավիճակը, կարևոր է հասկանալ, որ ստեղծված մթնոլորտը չի նպաստում նրան, որ քաղաքացին կարողանա այդ խնդիրները մի կողմ թողնել և մտածել, թե ով է լինելու իր քաղաքապետը և ով է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ