Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին
18.09.2018 | 22:31

Իսրայելը ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Իսրայելի ՊՆ ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ և հայտարարել, որ չի ընդունում իր պատասխանատվությունը:


Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի: ՌԴ ՊՆ-ն Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է «թշնամական» և հայտարարել է, որ իրեն համերժեք պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ