Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. Զեյնալյանի հաղթանակը միայն կամրապնդի վարչապետի դիրքերը

Արամ Սարգսյան. Զեյնալյանի հաղթանակը միայն կամրապնդի վարչապետի դիրքերը
18.09.2018 | 22:37

«Այսօր շատեն են ասում՝ բա որ Արտակ Զեյնալյանն ընտրվի, բա ի՞նչ է լինելու արդարադատության նախարարի պաշտոնը: Մենք պատասխանում ենք՝ եթե ընտրվի Արտակ Զեյնալյանը, նա կգնա իր կյանքի մյուս բարձունքին, նա հենց այնպես չի ընտրվելու, նա գնում է իր կյանքի հաջորդ բարձունքին՝ ավելի բարձր պատասխաատվություն ստանձնելու, ստանձնելու քաղաքապետի պաշտոնը»` Քանաքեռ-Զեյթունում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Արամ Սարգսյանն էլ ասաց. «Մեզ մեղադրում են, որ մենք էլ մեր ճշմարտությունն ունենք, ասում են՝ ձեր թեկնածուն լավն է, բայց չե՞ք կարծում, որ իր հաղթանակով թուլանում են վարչապետի դիրքերը:
Միանշանակ ոչ, այլ հակառակը, դրանով վարչապետի դիրքերն ավելի են ուժեղանում: Զեյնալյանն իր անբասիր վաքով, գործունեությամբ միայն ուժեղացրել է վարչապետի դիրքերը, քաղաքապետ լինելու դեպքում ավելի է ուժեղացնելու: Նա վարչապետին դեմ չէ»,- ասաց Սարգսյանը, շարունակելով՝ եթե հաղթի Արտակ Զեյնալյանը, աշխարհի ու մեր հանրության համար ակնհայտ կդառնա, որ ընտրություններն արդար էին, մարդիկ կտեսնեն, որ իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործել, իսկ սա «մեծ բոնուսներ են»»:


Ըստ Սարգսյանի, «սրանք բոնուսներ են ԵՄ-ից, Արևուտքից» նաև ներդրումների տեսքով: Նրա խոսքով՝ Զեյնալյանի հաղթանակն օգտակար կլինի առհասարակ ժողովրդավարության զարգացման առումով, օգտակար կլինի նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտությունների հիմնավորման առումով, որովհետև պարզ կդառնա, որ «կարելի է խորհրդարանը ցրել ու հասնել արդյունքի»:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ