«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրա Զոհրաբյան. Իմ քվեն տվել եմ բարեկարգ, հարմարավետ Երևանի օգտին

Նաիրա Զոհրաբյան. Իմ քվեն տվել եմ բարեկարգ, հարմարավետ Երևանի օգտին
23.09.2018 | 13:30

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց Երևանի 4/35 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Զոհրաբյանն ասաց, որ իր քվեն տվել է բարեկարգ, հարմարավետ Երևանի օգտին։ «Այն երևանի օգտին, որն անպայմանորեն գալու է։ Երևանի խնդիրները լուծելու համար իսկապես պետք է նվիրում, իսկապես պետք է համառ աշխատանք, իսկապես պետք են լուրջ ներդրումներ, ԲՀԿ-ն այդ ներդրումները բերել է», - ասաց ԲՀԿ թեկնածուն։


Քվեարկությունից առաջ Զոհրաբյանն՝ անդրադարձավ երեկ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանական գործողություններին, ասաց, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով աշխատանք է տարվել կազմալուծելու իրենց ակտիվի աշխատանքը։ «Կազմակերպված ձևով մեր 300 ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք ընտրակաշառք եք բաժանում։ Որևէ ահազանգ չի հաստատվել, 12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել և չեն կարողանալու ներկայացնել մեկ անձի, որ ընտրակաշառ է բաժանում այն պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք, չի լինելու ընտրակաշառք», - ասաց Զոհրաբյանն ու դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. - «Հստակ հակաքարոզչություն է իրականացվել լռության օրը, նորից եմ դիմում ոստիկանապետին՝ 12 օր դուք փորձեցիք «Անորսալի Ջոյ»-ի նման փնտրել, գտնել ինչ-որ մեկին, ով Բարգավաճի անունից ընտրակաշառք է բաժանում։ Հիմա էլ եմ ասում՝ չեք կարողանալու գտնել այն պարզ պատճառով, որ ոչ թե Դուք վատ եք աշխատում, Դուք փայլուն եք աշխատում՝ 12 օր ոստիկանական ամբողջ համակարգը փայլուն հետևել է մեր ակտիվիստներն, հիմա էլ, այլ այն պարզ պատճառով, որ չկա և չի կարող լինել ընտրակաշառք»։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն պահանջեց ոստիկանապետից գեթ մեկ փաստ ներկայացնել ընտրակաշառք բաժանելու մասին, հակառակ պարագայում խնդրեց քրեական պատասխանատվության ենթարկել ահազանգողներին՝ սուտ մատնության հոդվածով։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ