Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Վանեցյան. Ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ

Արթուր Վանեցյան. Ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ
23.09.2018 | 13:33

Ավագանու այս ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը, ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, ու որևէ մեկի մոտ ընտրության վերաբերյալ կասկած չի լինելու», - նշեց Վանեցյանը: Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակներից մեկում երեկ տեղի ունեցած ստուգումներին ու ընտրախախտումների մասին հաղորդումներին՝ Վանեցյանը նշեց, որ բոլոր օրենք խախտողները կկրեն համապատասխան պատիժ:


«Հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում եմ՝ կապ չունի դա կլինի այս կամ այն թեկնածուն, թե քաղաքական ուժի կողնակիցները, եթե կլինի մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի պատիժ», - նշեց Վանեցյանը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ