Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշնանային գիշերահավասար

Աշնանային գիշերահավասար
23.09.2018 | 13:36

Սեպտեմբերի 23-ին, Գրինվիչի ժամանակով 08:22 (Հայաստանի ժամանակով 12:22-ին), Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, որ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, նրա սկավառակը չափեր ունի, անցումը հասարակածով կտևի 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ