«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ոստիկանությունը ծանրաբեռնված չէ հասարակական կարգը պահպանող զանգվածային միջոցառումներով, ինչպես նախկինում էր»

«Ոստիկանությունը ծանրաբեռնված չէ հասարակական կարգը պահպանող զանգվածային միջոցառումներով, ինչպես նախկինում էր»
28.09.2018 | 02:05

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին հրահանգեց օլիգարխներին ու նրանց թիկնապահներին «փռել ասֆալտներին», հետո ավելի կոշտացրեց առաջարկվող պատիժը՝ պատերին տալ։ «Այս երեխաները Հայաստանում հեղափոխություն են արել, և մենք ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք ցանկացած մեկի, ով կհամարձակվի այս երեխաների հաղթանակը նրանց ձեռքից խլել»,- հայտարարեց վարչապետը, դրան հետևեցին ասֆալտին փռվածների մասսայական տեսարանները, ու ի՞նչ։ Ի՞նչ հարց լուծեց Փաշինյանը «պատերին տալով» ու «ասֆալտին փռելով», դժվար է ասել։ Իսկ ոստիկանությանն այլ բան չէր մնում, քան ուղիղ հասկանալ ասվածն ու կատարել վարչապետի հրահանգը։ Իհարկե, լավ ենք պրծել, որ պատերին տալու տեսարաններ չեն եղել ու չեն տեսագրվել, այլապես պատկերացնու՞մ եք` ինչ սարսափ ֆիլմ կստացվեր։
Փոխոստիկանապետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ու՞ր են հասել ոստիկաներն ասֆալտ փռելու օպերացիայում։

-«Ասֆալտին փռելը» հրապարակային խոսք էր,- ասաց փոխոստիկանապետը։- Ոստիկանությունն ասֆալտին փռելու հրահանգն ուղիղ չի հասկացել։ Մենք ասվածը հասկացել ենք այլ կերպ՝ ուժեղացնել զենքի ապօրինի շրջանառության վերահսկողությունն այն անձանց շրջանակում, որոնք հանցագործությունների պոտենցիալ հակվածություն ունեն և նախկինում էլ աչքի են ընկել հակաիրավական արարքներ կատարելով։ Ասֆալտին փռելը ոստիկանությունն ավելի ճիշտ է հասկացել, քան հասարակության մի մասը։
-Հիմա շարունակվու՞մ է այդ օպերացիան, և ընդհանրապես, առանց հիմքի որևէ մեկին հնարավո՞ր է ասֆալտին փռել։
-Առանց հիմքի չենք պատրաստվում որևէ մեկին փռելու ասֆալտին։ Հիմքերը կասկածներն են, որոնք շատ դեպքերում օպերատիվ բնույթի են և մինչև միջոցառում անցկացնելը հրապարակման ենթակա չեն։ Այսինքն, օպերատիվ տեղեկությունների ստուգման ձև գոյություն ունի, որը ոստիկանությունը կիրառում է, ու միշտ չէ, որ դա բացահայտ քննչական գործողություններով է արվում։ Երբ դրանում ներգրավվում են հատուկ նշանակության ջոկատի տղաները, մի տեսակ միստիկ բովանդակություն է ստանում միջոցառումը և տարատեսակ մեկնաբանությունների առիթ տալիս։ Այնինչ ոստիկանությունն ավելի ակտիվ է աշխատում, հանցավորությունը զսպելու ուղղությամբ ավելի գործուն միջոցներ է ձեռնարկում։
-«Ավելի» բառը ենթադրում է, որ նախկինում պակա՞ս արդյունավետությամբ էր ոստիկանությունն աշխատում։
-Նկատի ունեմ գործելակերպի փոփոխությունները, որոնք թույլ կտան ոստիկանությանն ավելի լավ արդյունքի հասնել։ Արդյունքի հասնելու տարբեր ձևեր կան, գործելակերպում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Ավելի շատ ժամանակ է տրվում օպերատիվ տվյալների ստուգմանը, որովհետև երկրում կայուն վիճակ է, իրավակարգի սպառնալիքներ չկան, ոստիկանությունը ծանրաբեռնված չէ հասարակական կարգը պահպանող զանգվածային միջոցառումներով, ինչպես նախկինում էր։ Սա հնարավորություն է տալիս մեր ուժերն ու միջոցներն ավելի թիրախային օգտագործելու։
-Դուք աշխատել եք նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Վալերի Օսիպյանի և Վլադիմիր Գասպարյանի աշխատաոճերում ի՞նչ տարբերություններ կան։
-Պարոն Գասպարյանն ավելի հրապարակային ոստիկանապետ էր, ավելի մոբիլիզացնող ռեսուրսով։ Նոր ոստիկանապետի աշխատաոճն առաջին հայացքից ոչ հրապարակային է, բայց ոչ պակաս արդյունավետ։
-Ոստիկանության հանդեպ վերջին քննադատությունը պայմանավորված էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ԲՀԿ գրասենյակում խուզարկություն իրականացնելու հետ։ Այս քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերվում։
-Չեմ ընդունում, դա ինֆորմացիայի պակասի հետևանք է։ Աջափնյակում միջոցառումը կատարվեց ահազանգի հիման վրա, որի հեղինակը հայտնի էր, այսինքն, դա գաղտնի, անանուն ահազանգ չէր։ Եթե դա լիներ անգամ գաղտնի ահազանգ, նորմատիվ իրավական ակտերը ոստիկանությանը հնարավորություն էին տալիս պատահարի վայրում ստուգումներ կատարելու։ Խուզարկություն չի կատարվել, չնայած այդ մասին լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, կատարվել է դեպքի վայրի զննություն, որը հենց նման դեպքերի համար նախատեսված գործողություն է։ Զննությունից հետո վերցվել են որոշակի փաստաթղթեր, որոնց գնահատականը դատախազությունը հետագայում կտա։ Եթե հանցագործության հատկանիշներ պարզվեն, կհարուցվի գործ, և կսկսվի հետապնդում։ Վստահ եղեք, ոստիկանությունը որևէ ապօրինություն չի արել, հակառակ պարագայում դատախազության պատասխանը կլիներ շատ կտրուկ։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ