Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՅԴ-ն էլ «ջուր կբերի»

ՀՅԴ-ն էլ «ջուր կբերի»
09.10.2018 | 01:37

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, նրանց նախարարներին փողոցում ազատում աշխատանքից, վերջիններս վստահ են, որ առանց իրենց ոչ հեղափոխություն կլիներ, ոչ էլ հետագա կառավարումն է հաջողվելու։ Մի կողմից Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե ջուր ու մարդ է բերել իշխանափոխության գործը գլուխ բերելու համար, մյուս կողմից էլ ՀՅԴ-ում են այլ պատճառ տեսնում, թե ինչու պետք է հատկապես իրենց հետ իշխանությունը համագործակցի։


Ի դեպ, ՀՅԴ-ն կառավարությունից հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը, նրանց հետ նորից համագործակցելու մասին հարցին ի պատասխան, ասաց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերի մասին»: Ասել է՝ դուռն այս կուսակցության առաջ դեռ փակված չէ, իսկ թե ինչու, դրա հիմնավորումն արդեն լսեցինք դաշնակցական մեր աղբյուրից։


Սփյուռքում դաշնակցության ազդեցությունը շատ մեծ է, և Հայաստանի ցանկացած ղեկավար չի կարող անտեսել այս հանգամանքը, եթե ուզում է, որ սփյուռքի գործոնն ակտիվ աշխատի։ Ըստ մեր աղբյուրի, որքան էլ ներսում ՀՅԴ-ն չցանկանան տեսնել իշխանությունում, չեն կարող հաշվի չառնել դրսի գործոնը։ «Դրսի կառույցներին հիմնականում համախմբում, ուղղորդում են դաշնակցական ուժերը, նրանք այդ երկրների ներսում կարողանում են ինչ-ինչ հարցեր լուծել, այնպես որ Փաշինյանը չի կարող անտեսել ՀՅԴ-ն, որքան էլ դրա մեծ ցանկությունն ունենա»,- եզրափակեց մեր աղբյուրը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ