Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտահե՞րթն է խնդիրը

Արտահե՞րթն է խնդիրը
09.10.2018 | 01:52

Ցանկացած հեղափոխություն և հետհեղափոխական շրջան որոշակի պասիվություն են ձևավորում տնտեսական դաշտում։ Այո, գործարար աշխարհը սիրում է կայունություն։ Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ՊԵԿ-ի նախագահն էլ հաստատեց, որ ներդրումների գործընթացը դանդաղում է, քանի որ գործարար աշխարհը սպասում է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այն, որ ներդրումները կայունություն են սիրում, միանշանակ է, սակայն արդյո՞ք ներդրողները կայունություն ասելով նկատի ունեն ԱԺ-ի արտահերթ ընտրությունները։ Դասական ճշմարտություն է, որ հեղափոխությունից հետո, անկախ արտահերթ ընտրություններից, ամենաքիչը մեկ-երկու տարի է պահանջվում գործարարների վստահությունը շահելու համար։ Եվ ուրեմն, իրար հաջորդող ցույցերը, քաղաքական դաշտի անկայունությունն ավելի չե՞ն ձգձգի այդ գործընթացը, մի՞թե տնտեսական դաշտը սպասում է միայն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին։ Հարց, որի շուրջ զրուցեցինք պատգամավորների հետ։

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է»
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ (ԱԺ «Ելք» խմբակցության անդամ)
-Այո, Դուք ճիշտ եք, բիզնեսը կայունություն է սիրում և այս պահին սպասում է, որ մեր երկրում կայունություն հաստատվի։ Սակայն, միևնույն ժամանակ, ամեն բան այդքան միանշանակ չէ։ Տեսեք, կառավարությունը պատրաստվում է օրենսդրին ներկայացնելու հարկային նոր օրենսգիրքը, այսինքն, փոփոխված տարբերակը` հարկային մասով։ Ավելին, մենք այդ մասին նախապես հայտարարել էինք, և այս հարցը գերակա խնդիրներից է։ Մենք այս փաստաթուղթը պետք է բերենք այս գումարման Ազգային ժողով։
-Մտավախություն ունե՞ք, որ այս գումարման ԱԺ-ն չի հաստատի կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունները։ Ի դեպ, նոր կառավարության ձևավորումից հետո, բացառությամբ այս վերջին հայտնի դեպքի, ԱԺ-ն հաստատել է կառավարության ներկայացրած բոլոր որոշումները։
-Քաղաքական դաշտում կարծելն ու չկարծելը հարաբերական հասկացություններ են։ Խոսքը հարկային փոփոխությունների մասին է, ինչը ենթադրում է գումարներ։ Եվ այս տեսակետից գործարարը պետք է վստահ լինի, որ մեկ օրվա մեջ երեկոյան ժամը 7-ին ԱԺ-ն նիստ չի գումարի և այս օրինագիծը սաբոտաժի չի ենթարկի։ Սրանից ելնելով` ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու մեր առաջարկը շատ տրամաբանական է։

«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՈՒՂԱԿՆԵՐ ԿԱՆ»
ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ (ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ)
-Կարծում եմ` այդ տեսակետը կիսատ է արտահայտված։ Ներդրումների ներգրավման հարցում շատ կարևոր են հարկային և մաքսային օրենսդրության լրջագույն փոփոխությունները. դրանք ավելի կարևոր և առաջնային են ընտրություններից։
-Կառավարությունը պատրաստվում է հարկային փոփոխությունների օրինագիծ բերելու ԱԺ։
-Միայն հարկային փոփոխությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է ամբողջությամբ ոչ միայն հարկային, այլև մաքսային օրենսդրությունը փոխել։ Այսօր գործող հարկային և մաքսային օրենսդրությունում լուրջ ծուղակներ կան։ Եվ եթե մենք այսօր ասում ենք, որ մենաշնորհները վերացրել ենք, ապա, այո, քաղաքական իմաստով, այդ ձևակերպմանը համաձայն եմ։ Սակայն տնտեսական առումով դեռևս բավականին խնդիրներ կան, որոնց լուծումից հետո կարող ենք համարել, որ իսկապես ձևավորված է մրցակցային դաշտ բոլորի համար։
-Պարոն Բագրատյան, Ձեր գործընկերը` պարոն Սիմոնյանը, համոզված է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի կառավարության հարկային փոփոխությունների փաթեթը օրենսդիրը չբոյկոտի։ Համաձա՞յն եք այս տեսակետին։
-Ազգային ժողովում կան առողջ ուժեր, որոնք նախկին իշխանությունների օրոք էլ աշխատում էին հարկային և մաքսային օրենսդրությունը ի նպաստ գործարար դաշտի ակտիվացնելու ուղղությամբ։ Եթե ներկայացված ոչ միայն հարկային, այլև մաքսային փոփոխված օրենսգիրքը լինի այնպիսին, որն ընդունելի լինի գործարար աշխարհին, մեր քաղաքական ուժն անպայման կվավերացնի այդ փաստաթուղթը։
-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ վարչապետը Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո փոխեց մտադրությունը և որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի մայիսին, այլ մինչև այս տարեվերջ։
-Ճիշտ կլինի այդ հարցը պարոն Փաշինյանին տաք։
-Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը որպես պատգամավորի և քաղաքական գործչի։
-Այդ դեպքում հարցին կպատասխանեմ ոչ թե մեր խմբակցության անունից, այլ կներկայացնեմ իմ անձնական տեսակետը, որը կարող է չհամընկնել մեր կուսակցության կամ խմբակցության դիրքորոշման հետ։ Ոչ թե որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես տնտեսագետ եկեք խոսենք այդ հարցի շուրջ։ Կարծում եմ, ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու վարչապետի որոշման նպատակը հետևյալն է. որպեսզի այն խմբերը, գործընկեր երկրները, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում, ինչպես նաև աշխարհաքաղաքական խաղացողները պետք է վստահ լինեն, որ առնվազն առաջիկա 5 տարում տվյալ քաղաքական ուժը լինելու է իշխանության գլուխ, և գործելու են խաղի այն կանոնները, որոնք սահմանել է տվյալ քաղաքական ուժը։ Այսինքն, կառավարությունը փորձում է օր առաջ աշխարհին մեսիջ ուղարկել, որ Հայաստանում հեղափոխությունն ավարտված է, և իրենք հինգ տարի իշխանություն են լինելու։ Կրկնում եմ, սա միայն իմ անձնական կարծիքն է։

Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ