USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Տղերք, դուք «դեպք» եք

Տղերք, դուք «դեպք» եք
16.10.2018 | 02:07

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Ջիբրալթարի հավաքականի հետ, որն ունի ֆուտբոլային գաճաճ պետության համարում: Սակայն պարզվում է՝ գաճաճից գաճաճն էլ կա, ու դա մեր ընտրանին է, որն ամբողջ խաղի ընթացքում նման էր առաջին անգամ իրար հանդիպած մարդկանց խմբի: Խաղը մերոնք տանուլ են տվել նվազագույն հաշվով, սակայն դա կորցրած միավորների մեջ զրոյական դեր ունի: Երեք օր անց Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումն է: Թվում է՝ ամենաբանական քայլն այն կլինի, որ հեռագրենք Մակեդոնիա՝ անիմաստ ծախս չանեն, չգան Հայաստան: Եթե ՈՒԵՖԱ-ի հետ լեզու գտնեն, թող երեք միավորը հաշվեն ստացած, քանզի այստեղ իրենց հետ մրցակցող ուժ չկա, քանզի Հայաստանում ֆուտբոլը մեռած է, ու դա այն խուլիգանների ձեռքով, ովքեր մեկ տասնամյակից ավելի մեր ֆուտբոլը հասցրին բոմժի մակարդակի:


Եվ այդուհանդերձ, անկեղծ լինեմ, ինձ անչափ դուր եկավ հետխաղյա մամլո ասուլիսում հավաքականի գլխավոր մարզչի պահվածքը: Ոչ լրիվ մեկ շաբաթ էլ գործի չանցած Արմեն Գյուլբուդաղյանցից դժվար է լուրջ բան պահանջել, բայց նրա ներքին հանգստությունը մի տեսակ վստահություն ներշնչեց, որ այս մարդն իր գործի գիտակն է ու կարող է հասնել արդյունքի: Պարզապես ժամանակ է պետք: Տա Աստված, որ այդպես լինի: Ինչ վերաբերում է հավաքականի կազմին, այդ մարդու ձեռքի տակ եղածն այսքանն էր, այսքանով էլ փորձեց ինչ-որ բան անել: Պարզապես իրավիճակի ողջ խայտառակությունն ու անհեթեթությունն այն էր, որ մրցակիցը Ջիբրալթարն էր, ու թարսի պես մերոնց ոչինչ չէր հաջողվում, իսկ թե մի բան էլ այնուամենայնիվ ուրվագծվում էր, դա էլ նրանց «Ազվերին» խմած դարպասապահն էր առ ոչինչ անում:
Չնայած չարացած եմ ծայրաստիճան, բայց մակեդոնացիների հետ խաղում ինչ-որ բան պիտի անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao