USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ»

«Ես հանգստացել եմ, ես վերադառնում եմ»
19.10.2018 | 03:02

Ֆրանսիացի լեգենդար մասնագետ Արսեն Վենգերը, որն ավելի շատ հայտնի է Լոնդոնի «Արսենալում» ունեցած աշխատանքով, հայտարարել է մարզչի կարիերային վերադարձի մասին: 68-ամյա ֆրանսիացու խոսքերով, դա կլինի արդեն իսկ 2019-ի հունվարի 1-ին: Հունվարի 1-ը, հասկանալի է, պայմանական ժամկետ է, ուստի առանձնապես չցիկլավորվենք դրա կոնկրետության վրա, բայց ասենք, որ «Արսենալից» նրա սենսացիոն հեռանալուց անցել է արդեն համարյա կես տարի:

Ո՞րն է լինելու է նրա աշխատանքի նոր վայրը, հստակություն չկա: Այդ մասին կոնկրետանում է և նա՝ մեր նյութի հերոսը. «Արսենալում» աշխատած 22 տարում ես ահռելի փորձ ձեռք բերեցի ամենատարբեր մակարդակներում: Ես առաջարկություններ ունեմ ամեն տեղից՝ ակումբներ, հավաքականներ, հնարավոր է՝ Ճապոնիա: Ես աշխատանքի կվերադառնամ հունվարի 1-ից: Ես հանգստացել եմ ու պատրաստ եմ աշխատելու: Որտե՞ղ: Առայժմ չգիտեմ»:
«Արսենալում» Վենգերն աշխատել է 1996 թվից: Այդ ընթացքում թիմը նրա գլխավորությամբ երեք անգամ հաղթել է պրեմիեր լիգայում, յոթ անգամ նվաճել երկրի գավաթն ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթը: Սակայն աշխատանքային վերջին տարին ակումբում վատ դասավորվեց, իսկ ֆուտբոլասերի կողմից ճնշումը շատ մեծ էր: Թիմը գրավեց վեցերորդ տեղն ու երկրորդ անգամ անընդմեջ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգա:
Դառնանք նրա աշխատանքային հեռանկարին: «Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, սակայն ես կանգնած եմ դատարկ էջի առաջ ու պետք է գրեմ հաջորդ գլուխը: Այնքան էլ չեմ տիրապետում պարզապես կյանքից հաճույք ստանալուն: Ինչ թիմ եմ կամենում գլխավորե՞լ: Մեծ ակումբ, հավակնություններով: ՈՒզում եմ, որ երկրպագուներն ասեն. «Այսօր խաղում է իմ թիմը: Հնարավոր է, որ այսօր տեսնեմ անսովոր ինչ-որ բան»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
Գերմանական Bild հրատարակության ինֆորմացիայով Վենգերը մաս է կազմում այն ցուցակի, որում հիշատակվում են խորվաթ Նիկո Կովաչին Մյունխենի «Բավարիայում» փոխարինելու պատրաստ մարզիչները: Գերմանիայի գործող չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում հայտնվել է ճգնաժամային իրավիճակում ու ընդամենը վեցերորդ հորիզոնականում է գտնվում՝ Դորտմունդի «Բորուսիայից» հետ մնալով չորս միավորով: Հետաքրքիր է, որ աղբյուրը նույն պաշտոնի հնարավոր հավակնորդների թվում տեսնում է և Լորան Բլանին ու Զինեդին Զիդանին: Որքան էլ զուգադիպություն է, այդուհանդերձ նկատենք՝ երեքն էլ ֆրանսիացի մասնագետներ են, իսկ ֆրանսիական ֆուտբոլն ու ֆրանսիացի ֆուտբոլիստները հատկապես աշխարհի այս վերջին առաջնությունից հետո առանձնակի բարձր համարում ունեն: Մարզիչների մակարդակով էլ՝ արդեն կարդացիք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao