Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավ կլիներ՝ Կապանի ՔՊ-ական պարտված թեկնածուն շնորհավորել հաղթողին

Լավ կլիներ՝ Կապանի ՔՊ-ական պարտված թեկնածուն շնորհավորել հաղթողին
22.10.2018 | 18:24

Ընտրություններից հետո, երբ պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթողին, ինչ խոսք, լավ ավանդույթ է: Դա վկայումն է այն բանի, որ քաղաքական մշակույթի մեջ ինչ-ինչ տարրեր փոխվում են՝ անկախ նրանից PR քայլ է, թե բարի կամքի դրսևորում:


Նկատենք, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում նման ավանդույթի հիմքը շաբաթներ առաջ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դրեց՝ Երևանի ավագանու արատահերթ ընտրություններից հետո շնորհավորելով ՔՊ-ական հաղթած թեկնածուին՝ Հայկ Մարությունյանին:
Երեկ նման քայլ կատարեց նաև «Լույս»-ի Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սարգսյանը, որ ընտրության արդյունքների ամփոփումից հետո շնորհավորեց ՔՊ-ի ընտրված թեկնածու Դիանա Գասպարյանին:


Սակայն առավել հաճելի կլիներ, երբ նույնկերպ վարվեին նաև ՔՊ-ական թեկնածուներն ու իրենց պարտությունից հետո հրապարակավ շնորհավորեին հաղթող թեկնածուին: Կապանում իշխող քաղաքական ուժի պարտված թեկնածուն հաղթանակ տարած անկուսակցական թեկնածուին դեռևս չի շնորհավորել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ