Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հիմա աշխատավարձը բարձրացնու՞մ են, թե՞ ոչ

Հիմա աշխատավարձը բարձրացնու՞մ են, թե՞ ոչ
02.11.2018 | 01:55

Երեկ վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո արդեն իրավունքի ուժով ազատ արձակված խորհրդարանն անցավ 2019-ի ֆինանսական կարևոր փաստաթղթի քննարկմանը։ Գրեթե դատարկ դահլիճում ներկայացվեց եկող տարվա բյուջեն, որում նոր իշխանությունները հանրության կյանքը բարելավելու ուղղություններն են մատնանշել։ Դահլիճում հատուկենտ պատգամավորներ էին, բայց ներկա էր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, ում հանդեպ վերջերս ՀՀԿ-ում մեծ դժգոհություն կա։


Մինչ բյուջեի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում իր ելույթն ամբողջովին նվիրեց Հայաստանի տնտեսական իրավիճակին։ Ելույթների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով հեղափոխությունից հետո տնտեսության թռիչքաձև աճի մասին Փաշինյանի հավաստումները, ասաց, որ եկող տարի աշխատավարձի բարձրացում չի լինելու, վերջինս էլ ամփոփիչ ելույթում հակադարձեց. «Աշխատավարձի ավելացում չէ՞, երբ եկամտահարկի տոկոսը նվազեցվում է»։


Իհարկե, սա այն դեպքն է, երբ կողմերից երկուսն էլ ճիշտ են, բայց իրականությունը լրիվ այլ է։ Նախ, եթե բյուջեով նախատեսված լիներ աշխատավարձի բարձրացում, տնտեսական բլոկի ներկայացուցիչները վաղուց այդ մասին կհայտարարեին, ավելին, կամրագրեին բյուջեի նախագծում։ Նման բան, սակայն, չկա։ Վարչապետի պաշտոնակատարը մանիպուլյացիա է անում, քանի որ եկամտահարկի տոկոսի նվազեցումը աշխատավարձի բարձրացում չէ, մյուս կողմից էլ, երբ եկամտահարկի շեմը նվազում է, քաղաքացու աշխատավարձը մեխանիկորեն բարձրանում է։ Ողջ հարցն այն է, որ քաղաքացու իրական աշխատավարձի վրա են հաշվարկները կառուցվում. նախորդները որոշել էին բարձր եկամտահարկ գանձել, գործողները դրա չափը կրճատել են, բայց դա չի նշանակում ամենևին աշխատավարձի բարձրացում։


Եվ, այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում է. «Ես կարող եմ միանշանակ պնդել, որ այսօր Հայաստանի տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում։ Այսօր Հայաստանի տնտեսությունում հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ և տնտեսական տրանսֆորմացիայի պրոցես։ Մենք ագրարային երկրից սկսել ենք տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ