Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անտոնիո Կոնտեն հրաժարվել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուց

Անտոնիո Կոնտեն հրաժարվել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուց
02.11.2018 | 02:50

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուց, ու դա բացատրել է նրանով, որ չեն համընկնում ակումբի ղեկավարության ու նոր թիմի կառուցման մասին իր պատկերացումները: Բնականաբար «արքայական» ակումբը շարունակում է նոր մարզչի որոնումները: Ինչ վերաբերում է իտալացի մարզչին, ապա նա պլանավորում է հանգստանալ մինչև մյուս ամառ, սակայն հետաքրքիր առաջարկի դեպքում բնականաբար պատրաստ է քննարկելու իրեն հետաքրքրած նախագիծը:


Ընթերցողին հիշեցնենք, որ 2016-2018 թվականներին Կոնտեն ղեկավարում էր անգլիական «Չելսին»: Երկու տարվա ընթացքում նա «թոշակառուների» հետ նվաճեց երկու տիտղոս՝ 2017-ին՝ երկրի չեմպիոնությունը, 2018 թվին՝ երկրի գավաթը: 2018-ի հուլիսի կեսերին Կոնտեն ազատվեց աշխատանքից թիմի սեփականատիրոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ի միջի այլոց հիշեցնենք, որ Կոնտեն «Յուվենտուսից» էլ է հեռացել թիմի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Բնավորություն է, ոչինչ չես կարող անել, սակայն եկեք չմոռանանք, որ այս մարզիչը արդյունք ցույց տվող մասնագետ է, գիտի իր գինը ու չի պատրաստվում հանուն ինչ-որ բաների խոնարհվելու, Ճկվելու, ծռմռվելու:


Հարկավ, սրանում իր «մեղքի» բաժինն ունի և այն, որ նա անգործ մնալու տագնապ չունի և հստակ գիտի, որ անկախ ամեն ինչից, ինքը փնտրված մասնագետ է: Մյուս կողմից էլ այդ ինչո՞ւ պիտի խոնարհվի ու կռանա նա, երբ իր աշխատանքով ցույց է տվել իր արժեքը: Եվ հետո այդ ո՞վ է ասել, որ ստորաքարշությունը նորմալ երևույթ է: Գուցե թույլատրելի է միջակությունների, սեփական արժանապատվության զգացողությունը ստորադասելու պատրաստների համար, բայց ոչ երբեք անհատականությունների, այն էլ Կոնտեի նման վառ անհատականությունների: Եթե անկեղծ, գոնե իմ պատկերացումների մեջ չէր մտնում «արքայական» ակումբի բավականին բարդ բնավորություն ունեցող, սկզբունքորեն իրենից բացի ուրիշ ոչ մեկին չհանդուրժող նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու իտալացի մասնագետի համատեղ աշխատանքի հնարավորությունը, որքան էլ առաջարկությունն արված էր աշխարհի մեծագույն ֆուտբոլային ակումբի կողմից: Մադրիդի «Ռեալը» հարկավ Մադրիդի «Ռեալն» է, սակայն Անտոնիո Կոնտեն էլ Անտոնիո Կոնտեն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ