Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մակրոն. Եվրոպան հարստանում է շնորհիվ իր տարբերությունների

Մակրոն. Եվրոպան հարստանում է շնորհիվ իր տարբերությունների
02.11.2018 | 13:25

«Էմանուել Մակրոնը շարունակում է ազգայնականների դեմ իր արշավը»` այսպես է վերնագրել Le Figaro-ն Ֆրանսիայի նախագահի Չեխիա ու Սլովակիա այցերի մասին հրապարակումը: «Ազգայնականներն այյստեղ են: Նրանք ավելի շատ են, որովհետև մենք բացահայտել ենք նրանց բարոյական կերպարը, բայց չենք ուզում պայքարել նրանց դեմ ու նրանց բացատրել, որ իրենց առաջարկներն անհեթեթ են» ասել է Մակրոնը Բրատիսլավայում: Նա պատահաբար չէ տոնը բարձրացրել` գիտի, որ Կենտրոնական Եվրոպայում պոպուլիզմն աճում է և չի ցանկանում հրաժարվել իր մարտավարությունից, որ ոմանք Ֆրանսիայում քննադատաբար անվանում են չափազանց բինար: Մակրոնը ուզում է բանավիճել` ազգայնականներին հակադրելով առաջադիմականներին: Սլովակիայում իր ելույթում նա հիշեցրել է. «Ո՞վ հաղթեց 2014-ի եվրոպական ընտրությունները: Ազգային ճակատը: Ո՞վ դուրս եկավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Դարձյալ ազգային ճակատը»:

«Պետք է ամեն ինչ անել` նվազեցնելու կուսակցությունների ազդեցությունը, որ չեն բաժանում Եվրոպայի մեր պատկերացումը»` ասել է Սլովակիայի վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Պետեր Պելեգրինին: Նա ղեկավարում է կոալիցիան, որի կազմում են նաև ազգայնականներ: Սլովակիայի վարչապետն աջակցում է Ֆրանսիայի վարչապետին, որ նա համոզի 7 ամիս հետո երիտասարդներին քվեարկել եվրոպական ընտրություններում: Սլովակ երիտասարդների հետ Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Պրիմացիալի պալատում: Եվրոպական ոչկառավարական Globsec կազմակերպության ընտրած հարյուրավոր ուսանողներ եկել էին Մակրոնի հետ հանդիպման, նա մեկ ժամ ելույթ ունեցավ անգլերեն` քննադատեց «դեմագոգների էգոիզմը» արդեն չասած, թե ինչ կանեին Եվրոպայի ժողովուրդները պաշտպանության, միգրացիայի, բնապահպանության ոլորտներում, եթե չլիներ ԵՄ անդամ 27 երկրների համերաշխությունը: Ֆրանսիայի նախագահը խելագար ու անընդունելի է համարել ԵՄ-ի ու ԽՍՀՄ-ի համեմատությունը, որ արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Մակրոնը ընտրություններից կես տարի առաջ փորձում է ստանալ եվրոպամետ ուժերի աջակցությունը նույնիսկ Վիշեգրադյան խմբի երկրներում (Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Հունգարիա), որ հայտնի են Եվրոպայի միգրացիոն քաղաքականության կոշտ քննադատությամբ:

Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին` ջանալով սուր անկյունները հարթել` հատկապես Լեհաստանի ու Հունգարիայի եվրոսկեպտիկների առումով: Նա ընդգծել է, որ լավ հարաբերություններ ունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ում անձամբ հարգում է: Էմանուել Մակրոնը նշել է, որ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածը Հունգարիայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար չէ: Ընթացակարգը, որ կարող է հանգեցնել ԵՄ խորհրդում երկրին ձայնից զրկելուն, նախազգուշական է, նպատակն է նպաստել երկխոսությանը:
Ֆրանսիայի նախագահը դեմ է Եվրոպան Արևմուտքի ու Արևելքի բաժանելուն ու մրցակցությանը: Նա ուզում է, որ յուրաքանչյուրը իր ռիթմով առաջ շարժվի: «Եվրոպան հարստանում է շնորհիվ իր տարբերեւթյունների»` ընդգծել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը առաջիկայում խոստացել է նաև Լեհաստան ու Հունգարիա մեկնել:
Le Figaro


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահի ճարտասանական ձիրքին ու խոսքի հմայքին մենք ծանոթացանք Ֆրանկոֆոնիայի օրերին: Մակրոնը Արևելյան Եվրոպայում շատ ավելի կարևոր խնդիրներ է ուզում լուծել` իսկապես համոզված, որ միասնական Եվրոպան կաբինետներում հնարված միֆ չէ և կեցությունն է որոշում գիտակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ