Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԼՀԿ-ն դեռ պետք է ապացուցի, թե որն է իր և ՔՊ-ի տարբերությունը

ԼՀԿ-ն դեռ պետք է ապացուցի, թե որն է իր և ՔՊ-ի տարբերությունը
04.11.2018 | 17:56

Այս խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական դաշինքը՝ «Ելքը», շատ վաղուց՝ հեղափոխության հենց առաջին իսկ օրից, փլուզվեց, սակայն խմբակցության անդամները շարունակում էին ձևական պահպանել նախկին ձևաչափը։ Փաշինյան-Մարուքյան-Սարգսյան եռյակում միշտ էլ դոմինանտ էր Նիկոլ Փաշինյանը, և միշտ էլ նա ավելի արմատական ընդդիմադիր էր դիտարկվում, քան մյուսները։

«Քայլերթի» որոշմանը չհամաձայնելուց հետո ավելի խորացավ այս անջրպետը, «Ելքի» մուս թևերը հասարակության շրջանում այլևս ընդդիմադիր չէին համարվում։ Այնպես, ինչպես հիմա ոչ մի ընդգծված ընդդիմադիր դեմք քաղաքական հարթակում չկա(իհարկե, նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին չհաշված)։

Արտահերթ ընտրություններին Լուսավոր Հայաստանը որոշեց միայնակ ու սեփական տեսլականով գնալ, այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Ի թիվս այլ պատճառների, մեկ հանգամանք ևս խիստ էական է։ Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հին ընտրական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ անցողիկ շեմը նույն է մնացել։ Իսկ սա նշանակում է, որ կուսակցությունները դաշինք կազմելով, այս իրավիճակում կարող է ընդհանրապես չկարողանան հաղթահարել 7 տոկոսը, իսկ կուսակցությամբ գուցե հաջողվի 5 տոկոսը մի կերպ ապահովել։ Նոր ԸՕ-ով սահմանվում էր կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների՝ 6։ Այսինքն, մեկ միավորով նվազում էր անցողիկ շեմը։ Երևանի ավագանու ընտրություններն աչքի տակ ունենալով, կուսակցությունների համար շատ բարդ է լինելու նախ իշխանական լուսակցության մրցակցությանը դիմանալ, հետո էլ հասարակության աչքում Փաշինյանի իշխանությանն այլընտրանք կամ ընդդիմադիր ներկայանալ։ Սա առավել բարդ է Լուսավոր Հայաստանի պարագայում։ Նախկին գործընկերներն այսօր, փաստորեն, միմյանց դեմ են դուրս գալիս ու պետք է հասարակությանը ԼՀԿ-ը կարողանա ապացուցել, թե ինչով է տարբեր ՔՊ-ից։ Այլապես տրամաբանական հարց կառաջանա՝ եթե դուք նույն հայացքներն ու մոտեցումներն ունեք, ինչու՞ եք առանձին գնում, միասնական ցուցակով ինչու՞ չեք մասնակցում ընտրությունների։ Ավելին, դեռ պետք է չեզոքացնել այն խոսակցությունները, թե ԼԿՀ-ն լինելու է իշխանության «գրպանային» ընդդիմությունը, իսկ «իշխանական» ընդդիմությունների պակաս այս տարիներին երբեք չի եղել, որոնք, մեղմ ասած, ոչ հաճելի հիշողություններ են արթնացնում։

Այնուհանդերձ, ԼԿՀ-ն գնում է ընտրության, որպեսզի «սեփական տեսլականը և ծրագրերը» կյանքի կոչի։ Մնում է այդ տեսլականն ու ծրագրերը հանրությունը հավանության արժանանան, առնվազն անցողիկ շեմը հաղթահարելու չափ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ