Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.11.2018 | 00:06

Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե` «Գնա, կգաս` վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա։ Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։ Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցում արդարների հետ։


Առակներ 3. 27-32

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ