Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ ոքի ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Ոչ ոքի ԱՄՆ միջանկյալ ընտրություններում
07.11.2018 | 12:33

Հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի կեսին ամերիկացիները նորից են ընտրատեղամասեր գնում` գրում է Tagesspiegel-ը: Հազվադեպ են Գերմանիային այդքան հետաքրքրում ամերիկյան միջանկյալ ընտրությունները: Ու՞մ կընտրեն ամերիկացիները երեքաշաբթի: Ատլանտյան օվկաինոսի այն կողմում փորձագետները հույս ունեն, որ ընտրությունները կսանձեն «վաշինգտոնյան սատանային»` ապահովելով դեմոկրատներին մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, լավ կլինի նաև Սենատում: Եվ այդ ժամանակ` վերջ կտրվի Սպիտակ տան ներկա տիրոջ անկանխատեսելի որոշումներին: Խաբուսիկ հույսեր են: Մի կողմից` բոլորովին պարզ չէ, թե ինչ արդյունքներ կբերի քվեարկությունը: Դեմոկրատները կարծես թե մեծամասնություն կունենան, համենայն դեպս, Ներկայացուցիչների պալատում, սակայն կանխատեսումները անընդհատ փոփոխվում են: Այդ նախագահը հայրենակիցների առավել մեծ հանրաճանաչությունն է վայելում, քան ուզում էին տեսնել այստեղ` Վաշինգտոնից հազարավոր կիլեմետրեր հեռու Գերմանիայում: Ամերիկացիները մեծ մասը վստահ է, որ տնտեսությունը սլանում է առաջ: Նրա կոպիտ արտաքին քաղաքականությունը, հատկապես Չինաստանի նկատմամբ, աջակցություն ունի նույնիսկ ընդդիմախոսների շրջանում: Հարցումներն առաջին անգամ վկայել են, որ Թրամփն առավել հանրաճանաչ է Օբամայից: Մյուս կողմից` նույնիսկ Թրամփի հակառակորդների հաղթանակը չի հանգստացնի ամերիկացիներին, առավելևս` Թրամփին: Դեմոկրատները խորհրդարանի վրա աննախադեպ գրոհի օգնությամբ փորձում են ատելի հանրապետականի նախագահությունը, որ անխուսափելի կհանգեցնի զազրելի գզվռտոցի: Երկրի ներսում իր վրա ճնշվող զգացող նախագահը կփորձի հաղթանակ գտնել ուրիշ տեղում: Օրինակ` խաղը կդնի արտաքին քաղաքականության առճակատումների վրա: Նա արդեն այսօր քնում ու երազում տեսնում է` ինչպես է պաշտոնանկում Պենտագոնի ղեկավար Մետիսին: Թրամփը կարող է սկեպսիսը գործադրել ՆԱՏՕ-ի նկատմամբ ու պատրաստել ԱՄՆ-ի դուրս գալն ալյանսից: Նախագահ Թրամփը չի թաքցնում, որ վատ հարաբերություններ ունի գերմանացիների հետ: Կանցլե՞րը: Սխալ գաղափարներ, սոցիալիստ քրիստոնեական ենթատեքստով: ԱՄՆ-ում վաճառված գերմանական ամեն մի ավտոմեքենա հարված է արդյունաբերական գոտու տղաներին: Էներգետի՞կ քաղաքականություն: Գերմանացիները սիրաշահում են ռուսներին: Նրանք չեն ուզում մեծացնել պաշտպանական ծախսերը, թեպետ կախված են ԱՄՆ քաղաքականությունից: Թրամփն իր զենքը արդեն ցուցադրել է` մաքսատուրքերը, որ զգալի հարվածում են Գերմանիայի արդյունաբերությանը: Քիչ է մնում Թրամփին հաջողություն մաղթես:
Մաթիաս Մյուլեր Բլյումենկրոն, Tagesspiegel


Հ.Գ. Միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը: Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի համար անցկացված ընտրություններում դեմոկրատները մինչ այժմ Պալատը վերահսկող հանրապետականներից վերցրել են պահանջվող 23-ից ավելի տեղ և ունեն անհրաժեշտ 218-ից ավելի մանդատ: Հանրապետականները հաջողության են հասել Սենատի մոտ մեկ երրորդի՝ 33 տեղերի համար անցկացված ընտրություններում և պահպանել են իրենց մեծամասնությունը Կոնգրեսի վերին պալատում:


Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վիթխարի հաջողություն» է որակել ընտրությունների արդյունքները: Սենատում Հանրապետական կուսակցությունն ունի 51 տեղ, Դեմոկրատականը` 42: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները՝ 203, հանրապետականները` 185 տեղ, հայտնում է The Guardian-ը: CNN -ի գնահատականով` Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ: Fox News-ը կանխատեսել էր, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և դեմոկրատներն ութ տարվա մեջ առաջին անգամ մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում: Այդ դեպքում, ըստ Fox News-ի, դեմոկրատները կարող են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնել:


Ընտրություններին մասնակցությունը բարձր է եղել` նախորդ տարվա համեմատ։
Վաշինգտոնում հազարավոր կողմնակիցների առաջ ելույթ է ունեցել Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին և ասել է, որ ԱՄՆ-ում վերականգնվել է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, նա վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի Օբամայի առողջապահական համակարգը պաշտպանել Դոնալդ Թրամփի վարչակազմի հարձակումներից։
Հանրապետականները կարողացել են պահպանել վերահսկողությունը Սենատում։ Դեմոկրատները չեն կարողացել հաղթանակ տանել հանրապետական երկու նահանգներում՝ փոխարենը կորցնելով իրենց նահանգներից մեկը։


Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս, որ ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները խոսեն իրենց հարաբերական հաղթանակի մասին։ Սպիտակ տունը սկզբունքային հարցերում ստիպված է լինելու փոխզիջումների գնալ՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության և հանրապետականների այն հատվածի հետ, որը ոգևորված չէ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ։
Այս անգամ իրականացան սոցիոլոգիական հարցումները։ Հանրապետականները մեծամասնությունը պահպանեցին Սենատում, որ Դոնալդ Թրամփին թույլ կտա առանց լուրջ խոչընդոտների բարձր պաշտոններում նշանակել իր մարդկանց։ Բայց Թրամփը բախվելու է դեմոկրատական Կոնգրեսի լուրջ դիմադրությանը, որը կարող է մերժել կամ չեղարկել նրա առանցքային օրենսդրական նախագծերը ու չֆինանսավորել տարբեր նախաձեռնությունները։ Օրինակ՝ Թրամփը հաստատապես գումար չի ստանա Մեքսիկայի սահմանին «կարևոր ու անհրաժեշտ» պատի կառուցման համար։ Իրական չէ սպասել արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների, սակայն որոշակի խմբագրումներ կլինեն: Դեմոկրատները կավելացնեն ֆինանսավորումը այն երկրների համար, որոնք շեշտը դնում են ներքին դեմոկրատական վերափոխումների կամ ռուսական կախվածությունը թուլացնելու վրա։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ