Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու է թանկանում դոլարը

Ինչու է թանկանում դոլարը
13.11.2018 | 02:10

Դոլարը թանկանում է, ապրանքների գները աճում են, նույնն են մնում աշխատավարձերն ու թոշակները, իսկ մարդիկ էլ, Փաշինյանը կասեր, ոչ թե աշխատանք չունեն, այլ «լոդրություն» են անում։ Ոչ վաղ անցյալում այս ամենը լուրջ քննադատության ալիք կբարձրացներ, հասարակությունը կրկին կհիշեր, որ այս ամենի մեղավորը երկրում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանությունն է, սակայն այսօր իշխանությունը լեգիտիմ է, բայց տնտեսությունը շարունակում է անմխիթար վիճակում մնալ։ Փոխարենը լուռ են անգամ հայտնի տնտեսագետները, չնայած նրանք ևս լուրջ անհանգստություններ ունեն։


Փաստենք նաև, որ նախընտրական շրջանում տնտեսական իրավիճակը դառնալու է այս իշխանության աքիլեսյան գարշապարը։ Այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ արհեստավարժորեն կարող է իրավիճակի ողջ մեղքը բարդել նախորդ իշխանության թողած վատ ժառանգության վրա, սակայն թիրախային քննադատության դեպքում դժվար չէ պարզել, որ Փաշինյանի կառավարության տնտեսական բլոկը սնանկ է։
Ի դեպ, Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք հաստատապես չեն շրջանցի նաև մեր երկիրը, առանց այն էլ տխուր վիճակում գտնվող մեր տնտեսությունը «հալից գցելու են»։ Իսկ մենք դեռ տարօրինակորեն խոսում ենք Իրանի հետ սահմանի փակման մասին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր իշխանությունում տնտեսական վերլուծություններն ու քաղաքականությունը շատ մակերեսային մակարդակի վրա են։ Ի դեպ, իշխանությունում եղած հատուկենտ պրոֆեսիոնալներն էլ չեն կարող իրավիճակ շտկել մի պարզ պատճառով. «վերևից» շատ հաճախ տնտեսական տրամաբանությանը հակասող հրահանգներ են ստանում, որոնք, ուզած-չուզած, պետք է կատարեն։ Սակայն սա այլ հոդվածի նյութ է։
Մինչ նախընտրական «մենամարտերը» սկսվեն, որի ժամանակ հաստատապես չի շրջանցվի տնտեսական վիճակը, անդրադառնանք մի կոնկրետ խնդրի` ինչու՞ է դոլարը օր օրի թանկանում, տնտեսական ի՞նչ շարժերի հետևանք է սա։ Դոլարի փոխարժեքը շուտով կհատի 490 դրամի սահմանը։ Ըստ Կենտրոնական բանկի, երեկվա դրությամբ 1 դոլարն արժեր 488,5 դրամ։ Արդյոք սա նախընտրական վիճակո՞վ է պայմանավորված, որոշ տնտեսագետներ չեն բացառում, ոմանք էլ պնդում են, որ խնդիրը պետք է դիտարկել զուտ տնտեսական քաղաքականության շրջանակում։ Եթե այս իշխանությունն էլ նախորդի հետքերով գնա, պետք է հայտարարի, թե իրավիճակը պայմանավորված է արտաքին տնտեսական իրավիճակով։ Բայց այս առնչությամբ մի դրվագ ընդգծենք. նավթի գինը միջազգային շուկայում նվազել է, որի պարագայում դոլարը պետք է էժանանար, ոչ թե բարձրանար։ ՈՒրեմն, ո՞րն է թանկացման իրական պատճառը։


ԱԺ նիստում 2019-ի պետական բյուջեի նախագծի շրջանակում ճիշտ կլիներ, որ կառավարության անդամներն անդրադառնային նաև այս թեմային։ Օրինակ, Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անելու, երբ դոլարի գինը հասնի ու հատի 500 դրամի սահմանը, ասել է, դրամն արժեզրկվի, կա՞ մշակված սցենար։ Այս պարագայում քաղաքացիների տնտեսական, սոցիալական վիճակն ինչպիսի՞ն է լինելու Նոր տարվա շեմին։ Ապրանքների գները մինչև ու՞ր են «թռչելու»։ Ընդամենը հիշենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս առնչությամբ ասած բավականին պատկերավոր խոսքը. «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այս Նոր տարին»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ