«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Լաբիրինթոսից դուրս» գիրքը հիանալի միջոց է՝ տեղում չդոփելու համար

«Լաբիրինթոսից դուրս» գիրքը հիանալի միջոց է՝ տեղում չդոփելու համար
14.11.2018 | 12:21

Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


«Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային բեսթսելերը: «Լաբիրինթոսից դուրս»-ն առաջին գրքի շարունակությունն է: Բնականաբար, հակված էինք այն նույնպես հրատարակել: Հատկանշականն այն է, որ առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս է տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Նման բան Հայաստանում դեռ չէր եղել: «Լաբիրինթոսից դուրսը» բավականին հետաքրքիր ու լավ մոտիվացիոն գիրք է, կարդալով ընթերցողը կհամոզվի, որ գրքի շնորհիվ կարող է իր կյանքում բազում փոփոխություններ կատարել: Գիրքը կօգնի տեսնել, թե ինչ կա արկղից դուրս»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:


«Լաբիրինթոսից դուրս» գրքի թարգմանիչն է Նազելի Կարապետյանը: Նա արդեն հասցրել է թարգմանել «Ո՞ւր է իմ պանիրը» բեսթսելերը, ինչպես նաև Սպենսեր Ջոնսոնի ու Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»: Փաստում է՝ գիրքը թարգմանել է շատ կարճ ժամանակահատվածում, բայց հասցրել է տեղավորվել ժամկետներում:
Թարգմանչի խոսքով՝ «Ո՞ւր է իմ պանիրը» այնքան ուժեղ և տպավորիչ գործ էր, որ սկզբում չէր պատկերացնում, թե հեղինակն էլ ինչ կարող էր ավելացնել: Սակայն կարդալով «Լաբիրինթոսից դուրսը», հասկացել է, թե որքան նոր շերտեր է հեղինակը բացահայտում և այդպիսով ամբողջացնում իր ասելիքը «Ո՞ւր է իմ պանիրը» առաջին գրքի հետ: Թարգմանիչը գրքի շնորհանդեսին հատված ընթերցեց նաև «Լաբիրինթոսից դուրս» գործից:
Նշենք, որ շնորհանդեսն անցավ ինքնատիպ ձևաչափով.անցկացվեց նաև փոքրիկ թրեյնինգ՝ գրքի վերջնախոսքի հեղինակ Քեն Բլանչարդի մեթոդով:


«Լաբիրինթոսից դուրս» գիրքը հիանալի միջոց է՝ տեղում չդոփելու համար: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը ի սկզբանե գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով, թե որքան էր այն օգնում նրանց կյանքում և աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց: Այնուամենայնիվ, Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան: Եվ հեղինակը ձեռնամուխ է լինում նոր գրքի ստեղծմանը: «Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողներին ցույց էր տալիս իրենց կյանքում և աշխատանքում փոփոխությանը հարմարվելու ճանապարհը:


Իսկ այժմ «Լաբիրինթոսից դուրս»-ը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոտք դնել այդ ճանապարհին և ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլ փոխել սեփական ճակատագիրը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ

BottomLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն