Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հույսով սպասենք երեկոյան մրցակցությանը

Հույսով սպասենք երեկոյան մրցակցությանը
16.11.2018 | 03:28

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին, կմրցի Ջիբրալթարի հավաքականի հետ:
Մերոնք Ջիբրալթար էին մեկնել վաղօրոք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` հարմարավետ տեղավորվել «Ռոք հոթել» հյուրանոցում, նախախաղային լիարժեք մարզումներ ունեցել այս օրերին: Թվում է, թե խոչընդոտող ոչինչ պիտի չլինի երեկոյան սպասվելիք խաղում:
Հիշեցնենք, որ մերոնք հանդես են գալիս չորրորդ խմբում, չորս խաղից հետո վեց միավորով Ջիբրալթարի հավաքականի հետ, որից էլ կրել են ունեցած երկու պարտություններից մեկը, կիսում են երկրորդ-երրորդ տեղերը: Խմբային առաջատարն ինը միավոր ունեցող Մակեդոնիայի հավաքականն է: Հավելենք, որ խմբայինից դուրս գալու մեր շանսերը սպառված չեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ