Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում

Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում
17.11.2018 | 12:42

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնվել են այն իրավիճակում, երբ հարկավոր է կամ հրաժարվել բրեկզիտից, կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում` գտնում է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը։


«Բրիտանացի այն քաղաքական ղեկավարների առջև, որ հանդես էին գալիս Brexit-ի օգտին, այժմ ընտրություն է ծառացել իրենց անհեթեթ քաղաքական խոստումից հրաժարվելու և տնտեսական աղետի միջև, որի հենց առաջին զոհը կդառնա բրիտանացի ժողովուրդը»,- հայտարարել է նա Փարիզում՝ ելույթ ունենալով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ապագային նվիրված խորհրդաժողովում:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ