Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը
27.11.2018 | 00:01

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:

ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝
● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը,
● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով,
● օրենքի գերակայության ապահովումը,
● բարեկեցության շարունակական բարձրացումը,

● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»:

ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ:
ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել):


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։


«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները:


«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:


«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերըՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ ● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, ● օրենքի գերակայության ապահովումը, ● բարեկեցության շարունակական բարձրացումը, ● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»: ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ: ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել): «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

Դիտվել է՝ 3942

Մեկնաբանություններ