Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԲՀԿ-ն ռեյտինգայինների որս է իրականացրել

ԲՀԿ-ն ռեյտինգայինների որս է իրականացրել
04.12.2018 | 01:47

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաև, որը մերժել է առաջարկը: Ի դեպ, վերջինս նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով: Հանրապետականամերձ օղակներից միայն Մեջլումյանին չէ, որ ԲՀԿ-ն առաջարկություն է արել: «Հայտնի ՀՀԿ-ականներից մեկի սանիկին ԲՀԿ-ն ներառել է իր ցանկում, հստակ իմանալով, որ այդ տարածաշրջանում վերջինս իր իսկ կնքահոր հետ չի կարողանա պայքարել: Վանաձորում էլ, օրինակ, Ռուսաստանից են հետ կանչել իրենց նախկին անդամներին ու համակիրներին և հորդորել կիրառել նախկինում ունեցած կապերը, ձայն բերել»,- ասաց մեր զրուցակիցը:


Վերջինս ասաց նաև, որ նույն պատկերն է նաև Շիրակում: «Այն մարդիկ, որ գաղափարական ընդգծված կեցվածք չունեն, բայց «եղանակ փոխող են», համաձայնել են ԲՀԿ-ի առաջարկին ու թևերը քշտած գործի լծվել: Թե ինչ ներքին պայմանավորվածություն կա, ոչ ոք չգիտի, բայց գիտենք, որ հնարավոր բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել»,- վստահեցրեց մեր աղբյուրը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ