Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի
07.12.2018 | 00:10

Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել։

Կանոնակարգում ամրագրված է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսին է, և նշված է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012-ին չէր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-ին նշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:
Խորհրդարանը 2012-ին Քութայիս էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության ուղղումների հիման վրա, որոնք մտցվել էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ: 2017-ին ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլևս ամրագրված չէ, որ խորհրդարանը պետք Է նիստեր գումարի Քութայիսում։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ