Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էլի խոստանում են

Էլի խոստանում են
11.12.2018 | 01:10

Նախընտրական շրջանում բոլոր ուժերը խոստանում են ոսկե սարեր, ներկայացնում են հրաշք ծրագրեր, սակայն ընտրություններից հետո ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ մոռացվում է: Վկայությունն այսօրվա երկրի վիճակն է, մինչդեռ ՀՀԿ-ն տարբեր տարիներին ի՜նչ փայլուն ծրագրեր էր ներկայացրել: Այսօրվա իշխանությունն էլ ունի իր ծրագիրը, ավելին, կախարդական փայտիկ էլ ունի, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, բայց դեռ ժամանակ է պետք հասկանալու` այդ նախընտրական խոստումները միս ու արյուն կստանա՞ն, թե՞ կմնան օդում կախված: Իսկ ի՞նչ է առաջարկում լիակատար իշխանություն ունեցող ուժը Հայաստանին ու հայ ժողովրդին:


Անդրադառնանք ծրագրի հատկապես հետևյալ հատվածին`«50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն», որտեղ անդրադարձ կա Արցախի հիմնախնդրին, տնտեսական բարեփոխումներին, կրթության, արդարադատության խնդիրներին: Իմքայլականները խոստանում են Արցախը դարձնել բանակցային կողմ, վերացնել Սփյուռքի ներկայացուցիչներին կառավարման օղակներում ներգրավելու խոչընդոտները, նվազեցնել շահութահարկը, եկամտահարկը, սահմանել շքեղության հարկ, 2023-ին տեղական նշանակության ավտոճանապարհների 70 տոկոսը բարեկարգել, ներդնել գյուղատնտեսական ապահովագրություն, բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը, մինչեւ 2023 թվականը գործազրկությունը նվազեցնել 5 տոկոսով, ծայրահեղ աղքատությունը` 10 տոկոսով, բարձրացնել կենսաթոշակները: Գեղեցիկ է հնչում, չէ՞: Անշուշտ, բայց քանի՞ կառավարություն եկավ-անցավ այս խոստումներով, մինչդեռ մարդկանց սոցիալական վիճակը մնաց նույնը: Հիմա հերթական փորձաշրջանն ենք ապրում, տեսնես կախարդական փայտիկը կօգնի՞ գործին:


Ի դեպ, «Իմ քայլի» նախընտրական ծրագրում մի քանի հետաքրքիր կետեր կան, օրինակ, «պետական համակարգում ամրապնդել արժանիքների հիման վրա պաշտոն ստանձնելու սկզբունքը»: Լավ կետ է, խոսք չկա, բայց շատ ավելի լավ կլինի, եթե այն իրոք աշխատի։ Կամ այս մեկը` հանրային ֆինանսները տնօրինել նպատակային և խնայողաբար՝ սահմանված նպատակին նվազագույն միջոցներով հասնելու տրամաբանությամբ: Տեսնես` ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու` այս ինչ ծախսը նպատակայի՞ն է, թե՞ ոչ: Եվ ամենակարևորը` խնայողաբարը գումարային ի՞նչ տեսք է ունենալու: Մի խոսքով սրանք, այսպես ասած, հիպոթետիկ կետեր են, որոնք ինչպես ուզես, այնպես էլ գործի կդնես:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ