Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մշակույթի նախարարությունը գործադուլ է սկսում

Մշակույթի նախարարությունը գործադուլ է սկսում
20.12.2018 | 20:23

Մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ: Կառավարությա այս որոշումը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Մշակույթի նախարարության աշխատակցիները դեմ են օպտիմալացմանը, դեկտեմբերի 21-ին, ժամը 9:00-ից ի նշան բողոքի հավաքվելու են նախարարության շենքի մոտ և հայտարարելու են անժամկետ գործադուլի մասին: Նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա մշակույթի նախարարություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ