Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անհասկանալի թնջուկ գազի շուրջ

Անհասկանալի թնջուկ գազի շուրջ
08.01.2019 | 14:30

Գազի սակագնի շուրջ իրավիճակն էլ ավելի է խճճվել: Տարեվերջին վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ սահմանին գազի գինը թանկանում է 15 դրամով, բայց սպառողների վրա դա չի անդրադառնա: ՈՒ այս հայտարարությունն այնքան աղքատիկ է, որքան դրանից հետո այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի կցկտուր բացատրությունները: Ի վերջո, ով է վճարելու բարձրացված սակագինը, եթե դա սպառողներին չի հասնում: Ասում են, թե «Գազպրոմ Արմենիա» մարժայի հաշվին է փակվելու այդ գումարը: Այսինքն, «15 դոլար տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը կրճատելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու հաշվին։ Սուբսիդավորման հարցը չի քննարկվել և չի քննարկվում», - հայտարարել էր վարչապետի մամուլի խոսնակը: ՈՒշագրավ է, որ այս մասին լռում է գումարը «փակող» կողմը` «Գազպրոմ Արմենիան», ոչ մի հայտարարուըթյուն, ոչ մի հավաստում, որ այդ բեռը նա պատրաստ է իր վրա վերցնել: Անհասկանալի է, թե կառավարությունը ինչպես է որոշել մասնավոր, այն էլ ռուսական ընկերության հաշվին սակագնի բարձրացումը մեղմացնել: Կամ գուցե այլ պայմանավորվածություններ կան, որոնցից հանրությունը տեղյակ չէ:
Այսուհանդերձ, այնքան անհասկանալի ու աբսուրդ վիճակ է, որ Փաշինյանի ասած` «տեսանելի ապագայում» սպառողների վրա գազի գինը այսպիսի փաթեթավորումը կարող է շատ թանկ նստել:


Ի դեպ, վարչապետի խորհրդականը, արդեն «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը այս վիճակում ուշագրավ հայտարարություն է արել: Այն է`2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ:
Ի դեպ, մինչև վերջին պահը, երբ հայտարարվեց, թե սահմանին գազի սակագինը բարձրանում է, Հայաստանի կառավարությունից վստահեցումներ էին հնչում, թե հնրավոր է գազի գինը նվազի: Հիմա էլ այս հայտարարությունն է, դեռ հարց է մինչև փետրվար ինչ կլինի: Իսկ ընդհանրապես Հայաստանում գազի խնդիրն այնքան մեծ ամպլիտուդներով է առաջ գնում, որ չգիտես ինչ սպասես հաջորդ պահին: Այնպես որ, պետք է սպասել «տեսանելի ապագային»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ