Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Պատահակա՞ն է արդյոք, որ Հայաստանի շուրջ հենց Վրաստանում բռնկվեց համաճարակը

Պատահակա՞ն է արդյոք, որ Հայաստանի շուրջ հենց Վրաստանում բռնկվեց համաճարակը
15.01.2019 | 02:51

Անցած շաբաթավերջի տեղեկությունների համաձայն, Վրաստանում արդեն 15 հոգի մահացել է խոզագրիպից (H1N1): Հայաստանում ևս H1N1-ով վարակվելու ու դրանից առաջացած բարդության հետևանքով մահացության առնվազն մեկ դեպք կա: Մարդիկ մտածում ու դեռ չեն հասկացել, թե որտեղից ի հայտ եկավ այդ գրողի տարած վարակը, որի մասին ոչ վաղ անցյալում ընդհանրապես չէին լսել, և որը, ըստ էության, սեզոնային (մինչ այդ հայտնի) գրիպի A տիպի առավել վտանգավոր ենթատիպն է: Այն փոխանցվում է մարդուց մարդուն և տարբերվում է սեզոնային A/H1N1 գրիպից։


H1N1 վիրուսը 2009 թ. կրկին ի հայտ էր եկել նոր գենետիկական ձևի ներքո, ու դժվար է ասել, թե այն վիրուսը, որը հիմա Վրաստանում և Հայաստանում ախտահարում է մարդկանց ու բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսացել, գենետիկորեն արդյոք նույնակա՞ն է 2009-2010 թթ. տարածված վիրուսին, թե տարբերվում է նրանից: Այս հարցի պատասխանը հավանաբար հայտնի է կամ շուտով հայտնի կդառնա մասնագետներին, սակայն, համենայն դեպս, հայաստանյան մասնագետներն այդ կապակցությամբ դեռ որևէ տեղեկություն չեն հայտնել: Հիշենք, որ 2009 թ. խոզագրիպը տարածվածության առումով մոլորակային մասշտաբներ ստացավ, և նույն տարվա հունիսին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստիպված եղավ հայտարարելու համաճարակ։
Հարցը, թե H1N1-ն արդյո՞ք արհեստածին չէ, նոր չէ, որ առաջացել է: Եվ եթե այն բնական է, արդյոք ռազմական ենթակայության ինչ-ինչ կենսաբանական լաբորատորիաների կողմից ենթարկված չէ՞ գենետիկ փոփոխության (մուտացիայի)՝ այն հաշվարկով, որ տվյալ վիրուսի նկատմամբ բնակչության ավելի վաղ ձեռք բերած դիմադրողականությունը (իմունիտետը) այլևս բացարձակապես չկատարի իր դերը, ու մարդիկ վերստին հիվանդանան այդ վտանգավոր հիվանդությամբ: Եվ, ընդհանրապես, ինչ-որ մարդիկ մեզ արդյոք փորձաճագարների չե՞ն վերածել և միայն իրենց հայտնի նպատակներով ինչ-ինչ փորձեր չե՞ն կատարում մեզ վրա…


Վրաստանում խոզի գրիպի բռնկումը և, հավանաբար, հենց հարևան պետությունից 2018 թ. վարակի անցումը Հայաստան ոմանց արդեն դրդել է հիշելու Վրաստանում ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների շուրջ անցյալ տարվա սեպտեմբերին բռնկված սկանդալը: Հիշենք, որ Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ որոշ հիվանդությունների դեմ պատվաստում կատարելու անվան տակ ԱՄՆ-ը կենսաբանական զենքեր է փորձարկում Վրաստանի ժողովրդի վրա: Գիորգաձեն մասնավորապես ասել է, որ «Ռիչարդ Լուգար»-ի անվան առողջապահական ու հետազոտական կենտրոնի ամերիկացի պաշտոնյաներն ու զինվորականները վրաց քաղաքացիների մասնակցությամբ գաղտնի փորձարկումներ են իրականացրել, ինչն ապացուցում են իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը:


Մամուլի ասուլիսի ժամանակ հղում կատարելով իր բացահայտած տեղեկություններին, Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարարը նշել է, որ 2015 թ. հոկտեմբերին ամերիկյան այս բուժկենտրոնում «Հեպատիտ C» հիվանդության բուժման կուրս անցնող շուրջ 30 հիվանդներից 24-ը մեկ օրվա ընթացքում մահացել է, իսկ նրանց մահվան պատճառը հայտնի չէ: Իգոր Գիորգաձեն լրագրողներին ասել է նաև, որ ինքը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմել է խնդրանքով՝ հետաքննել Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի գործունեությունը, որտեղ մարդկանց վրա մահացու փորձեր կարող են անցկացվել:
Թեև ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պախոնը «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ին հայտարարել է, որ հիշյալ լաբորատորիայում մարդկանց վրա գաղտնի փորձեր անցկացնելու Գիորգաձեի մեղադրանքն անհեթեթություն է, դրանից հետո, անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աշխարհում ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներ ունի և Ռուսաստանի ու Չինաստանի հարևանությամբ շարունակում է մեծացնել դրանց քանակը:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին մի հաղորդագրությամբ հայտնել է, որ «ԱՄՆ-ը ոչ միայն նախկին խորհրդային հանրապետություններում, այլև ամբողջ աշխարհում շարունակում է մեծացնել իր կենսաբանական լաբորատորիաների կարողությունները, դրանք արդիականացնում է ու վերահսկում միկրոօրգանիզմների նմուշների ազգային հավաքածուները»:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանում Ռուսաստանի հետ սահմանների մերձակա տարածքներում կենսաբանական բնագավառում ԱՄՆ-ի ռազմական լաբորատորիաների ծավալած գործունեության մասին: Ռուսաստանի կառավարության գնահատումների համաձայն, ԱՄՆ-ը կենսաբանական փորձարկումներ է իրականացնում Վրաստանում:


ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված էր, որ կենսաբանական փորձարկումների փաստն արձանագրված է նաև ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցներում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիշյալ հայտարարության հենց հաջորդ օրը՝ 2018 թ. հոկտեմբերի 5-ին, բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը բացահայտել է կենսաբանական նոր զենքեր արտադրելու ԱՄՆ-ի բանակի ծրագիրը:
«Գիտնականները զգուշացրել են, որ միջատների օգնությամբ վիրուսների տարածման ԱՄՆ-ի բանակի ծրագիրը կարող է հանգեցնել միկրոկենսաբանական զենքերի նոր տեսակի արտադրության»,- գրել է «Ինդիփենդենթ» օրաթերթը:


Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում արդեն մտահոգություն է հայտնել Վրաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիայի գործունեության կապակցությամբ: Նա մասնավորապես հայտարարել է, որ Մոսկվան մտահոգ է Վրաստանում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ աշխատող «Ռիչարդ Լուգար»-ի անվան լաբորատորիայի գործունեության կապակցությամբ, որտեղ, ինչպես նշվում է, կենսաբանական զենք է փորձարկվում:
«Մոսկվան Թբիլիսիից ու Վաշինգտոնից ակնկալում է թափանցիկ բացատրություն Վրաստանի տարածքում և Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ աշխատող լաբորատորիայի իրական գործունեության մասին»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, դրանից օրեր առաջ հակազդելով Հայաստանի տարածքում նման մեկ այլ լաբորատորիայի գործունեությանը, հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը մշակում են մի փաստաթուղթ, որը կբացառի Հայաստանում արտասահմանցի զինվորական ուժերի ներկայությունը:


Որոշ հաղորդումների համաձայն, Վրաստանից ու Հայաստանից բացի, Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներ են գործում նաև Աֆղանստանում և Իրաքում:
Նույն օրը՝ 2018 թ. դեկտեմբերի 19-ին, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը բառացիորեն այսօր հույս է հայտնել, որ Հայաստանը կդիմակայի ԱՄՆ-ի շանտաժին, կա՞ր դրա համար ինչ-որ առիթ, կապվա՞ծ է դա Ղրիմի հարցով քվեարկության հետ, մասնավորապես ասել է. «Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ պետությունների հետ հարաբերություններում, որոնք գտնվում են սեփական պետականության ձևավորման ոչ դյուրին ճանապարհին, իրենց ապագա ճանապարհի, դրա որոշակիացման որոնումներում»:


Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրվելիք հուշագրի առիթով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունն առաջացրել է տարընթերցումներ Հայաստանում և Ռուսաստանում, Մարիա Զախարովան հստակ պարզաբանել է, որ խոսքը ռազմական լաբորատորիաների մասին է: Այլ կերպ ասած, վերոնշյալ այն փաստաթղթի, որը բացառելու է Հայաստանում ՀՀ և ՌԴ զինված ուժերից բացի որևէ երրորդ երկրի զինված ուժերի ներկայությունը, հետևաբար նաև Պենտագոնի կենսաբանական լաբորատորիայի գոյությունն ու գործունեությունը: Հուսանք, որ դա իրականություն կդառնա:


Վերջում մեր ընթերցողներին հիշեցնենք խոզի գրիպի հնարավոր ախտանշանները՝ շնչառության դժվարություն կամ կարճատևություն, արագ շնչառություն, ցավ կամ ճնշում կրծքավանդակում, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, լուծ, քթըմպանի, կոկորդի բորբոքում, հարբուխ, հանկարծակի հոգնածություն, քնկոտություն, շփոթվածություն, երեխաները կարող են քիչ հեղուկներ ընդունել, հնարավոր են մաշկի կապտում, անարցունք լաց։ H1N1 վիրուսով վարակված հիվանդների մոտ խոզա գրիպի որոշ նախանշաններ՝ ախորժակի բացակայություն, ցան, կարող են սկզբնապես անհետանալ, բայց հետո հայտնվել ավելի սուր ձևով։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ