Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կառավարության թիվ մեկ խնդիրը երկրի մրցունակության բարձրացումն է»

«Կառավարության թիվ մեկ խնդիրը երկրի մրցունակության բարձրացումն է»
18.01.2019 | 01:22

Մեկ շաբաթից ավելի Հայաստանի կառավարությունը բանակցում է «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ օրակարգում ունենալով հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի հարցը։ Թե որքան կձգվեն այս բանակցությունները, կառավարությունից հստակ պատասխան չկա, հնարավոր է անգամ ամիսներ։ Թեև Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ թանկացումների բեռը «Գազպրոմն» իր վրա վերցնի, բայց երկու տարի առաջ այդ ընկերությունը վստահեցնում էր, որ տարեկան 13,4 միլիարդ դրամի վնասներ է կրում: Այս պարագայում ռուսաստանյան ընկերությունը կհամաձայնի՞ լրացուցիչ ծախս վերցնելու իր ուսերին, կրճատելու իր եկամուտները։ Վարչապետի նախկին խորհրդական, «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս իրավիճակը, ի՞նչ հնարավոր զարգացումների կհանգեն բանակցությունները։ Ըստ նրա, ընդհանրապես գազի գինը գնագոյացման մեջ լուրջ գործոն է, բայց այսօր բանակցություններ են ընթանում, որ սպառողի վրա դա ազդեցություն չունենա։ Հիշատակելով Արևելյան Եվրոպայի, հետխորհրդային երկրների օրինակը, իր վերլուծությունները, թե այնտեղ գազի գինը սոցիալական տեսանկյունից որքան առանցքային դերակատարում ունի, տնտեսագետը վստահեցրեց, որ տնտեսությունում գազի գինը լուրջ ազդեցություն ունի, և եթե անգամ սակագներն անփոփոխ են մնալու, դրա սոցիալական էֆեկտը բավականին մեծ է։


Սոցիալական տեսանկյունից, Մանուկյանի դիտարկմամբ, շատ կարևոր է բնակչության գնողունակությունը, այսինքն միջին ամսական աշխատավարձով քանի կիլովատտ.ժամ էլեկտրաէներգիա կամ քանի խմ գազ կարող է ձեռք բերել, սա է ճշգրիտ ինդիկատորը, թե որքան է տնտեսությունը մրցունակ։ Այս առումով գործող սակագների պարագայում, պատգամավորի պնդմամբ, մենք հիշյալ երկրների շարքում վերջից չորրորդն ենք, մեզանից ավելի վատ վիճակում է միայն Մոլդովան։ «Պետք է փորձենք էներգետիկ համակարգի միջոցով ուղիներ փնտրել, որպեսզի ավելի մրցունակ դարձնենք մեր տնտեսությունը։ Այսօր կառավարության թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես բարձրացնի երկրի մրցունակությունը»,- վստահեցրեց Արտակ Մանուկյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ