Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգի տեսահոլովակը

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգի տեսահոլովակը
22.01.2019 | 16:27

Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:


Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:
«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Տեսահոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:
Վահագ Ռաշը փաստում է՝ իրեն շատ դուր է եկել տեսահոլովակի մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:


Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի նաև արդեն իսկ սիրված դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը: Այն հիմնականում անիմացիոն հոլովակ է լինելու: Ի դեպ, նշենք, որ համանուն երգը 323 000-ից ավելի դիտում ունի երգչի Youtube-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982թ.,Արթիկ քաղաքում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի» որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գրվել են Կապուտիկյանի, Չարենցի, Մեծարենցի, Շիրազի, Սահյանի, Տերյանի, Սևակի և այլոց բառերի հիման վրա: 2011թ. Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ համատեղ ներկայացրել են երկու՝ «Համբույրի մը մեջ» և «Պար պսակի» երգերը: Նաև մշակել և յուրովի է ներկայացրել սովետական տարիներին Ալեքսեյ Հեքիմյանի կողմից գրված «Բանվոր տղա» երգը, որի բառերը փոփոխելուց հետո երգը դարձավ զինվորի մասին և կոչվեց «Զինվոր տղա»: Վերջերս յուրովի ներկայացրել է Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսն, իսկ նախորդ տարվա սեպտերմբերին հանրության դատին հանձնեց իր առաջին ռուսերեն հեղինակային երգը, որի խոսքերը ռուս հայտնի բանաստեղծ Իննոկենտի Անենսկունն են: Երգը կոչվում է «Աշնանային ռոմանս»: Նաև ներկայացրել է Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգի ռոքային տարբերակը և Ալին Գոյանի հետ համատեղ մշակել է Կոմիտասի «Մարալ ջան» երգը ու ներկայացել զուգերգի տեսքով: Իր բենդի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում և աշխարհի շատ երկրներում:


Առաջիկա պլաններում ունի 4 նոր երգ, որոնք կներկայացնի 2019-ի ընթացքում, ինչպես նաև կներկայանա երկու նոր տեսահոլովակով:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ