Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը նոր ՀՕՊ համակերգեր կցուցադրի

Իրանը նոր ՀՕՊ համակերգեր կցուցադրի
22.01.2019 | 19:27

Հաբիբոլլահ Սայյարին, որ իրանական բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն է, հայտարարել է, որ Իրանը շուտով կցուցադրի տեղական արտադրության ՀՕՊ «Բավար 373» համակարգը: Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները` նշելով, որ համակարգը գտնվում է արտադրության վերջնական փուլում:

«Համակարգն ունակ է ավելի քան 200 կմ հեռահարությամբ և 27 կմ բարձրությամբ հրթիռ արձակել»,- ասել է ծովակալ Սայյարին:
Նշենք, որ կարևոր է հատկապես համակարգի ցուցադրման ժամանակահատվածը, այն համընկնում է Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի օրվա հետ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ