Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շքեղության ու թշվառության բաժանարարը` 300 մետր

Շքեղության ու թշվառության բաժանարարը` 300 մետր
29.01.2019 | 04:09

Այսօր` հունվարի 29-ին, լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերից Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը:
Թե ինչ զգալի ավանդ ունի Արամ Մանուկյանը մեր առաջին հանրապետության կերտման գործում, պատմաբանները վաղուց ամրագրել են ժամանակի հոլովույթում, հիմա ասելիքս ներկա ժամանակի մասին է. մինչ օրս ինչպե՞ս է հայությունը երախտապարտ եղել նրան:
Խորհրդային իշխանությունները յոթ տասնամյակ արգելել են որևէ բան անել, իսկ դրանից հետո՞, դրանից հետո ո՞վ է արգելել հարգել նրա հիշատակը:


Հարգել ասելով նկատի չունեմ այն երկու, չորս, վեց կամ որևէ զույգ թվով վարդերն ու մեխակները, որոնք տարին մի քանի անգամ դրվում են Արամի փլուզված, աղբանոցի վերածված ու անտեր մնացած տան վիրավոր ճակատին փակցված խղճուկ ցուցանակի արանքում, որն անցնողին հուշում է` այստեղ է ապրել Արամ Մանուկյանը: Ցուցանակը կարդալուց հետո տանջող միտք է առաջանում` մեռե՞լ են Արամի հետնորդները, որ տունն այս թշվառ վիճակին է հասել: Իհարկե ոչ, չեն մեռել, նրանք ապրում են ավելին, նրանք են տարին մի քանի անգամ ծաղիկներ դնում ցուցանակի արանքում ու միստիկ հայացքով նայում դեպի վեր` իրենց չորս կամ վեց ծաղիկ նվիրաբերումից գոհացած Արամ Մանուկյանի շնորհակալ դեմքը որսալու:
Մենք Արամի տան մոտակայքում արձան ունենք, որի վրա գրված է` Արամ Մանուկյան, բայց, գաղտնիք չէ, այն կապ չունի նրա կերպարի ու ապրած կյանքի հետ: Ամեն դեպքում արձանը շքեղ է, թանկարժեք, ուշադրության արժանի: Շքեղ արձանն ու թշվառ տունն իրարից երեք հարյուր մետր է բաժանում: Ամոթ մեզ:
Այսօր Արամի տունը փլուզման եզրին է: Մեղավորները շատ են, բայց ես ոչ մեկին չեմ մատնանշելու, բացի ինձնից, իհարկե, որովհետև, որպես հայ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ: Թող ամեն մարդ պատասխան տա իր խղճին, և թող ամեն մեկը բավարար անմեղություն ունենա մեղքի ծանրությունը մերժելու համար։
Աստված ողորմի քեզ, Արամ Մանուկյան:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ