Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյանը սիրում է շատ երկար խոսել

Զոհրաբ Մնացականյանը սիրում է շատ երկար խոսել
14.02.2019 | 12:59

«Հրապարակը» գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։
«Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջև լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձևով հայտնում ենք դրա մասին», - ասաց ԱԳՆ մամլո խոսնակը:


Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»: Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաև Փաշինյան-Ալիև պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:


Իսկ ինչո՞ւ են այդքան երկար տևում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։ Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերեն։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ