«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՊԵԿ-ին կերպարանափոխել

ՊԵԿ-ին կերպարանափոխել
16.02.2019 | 19:10

Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ պետք է ՊԵԿ֊ը փոխի իր, այսպես ասած, կերպարը, քանի որ հասարակության համար դեռ վստահելի կառույց չէ։

Առանձնացնելով երեք ուղղություն, Փաշինյանը նշել է, որ ՊԵԿ_ի առաջնային խնդիրը քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ այս հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ:
Երկրորդը հարկային արդար համակարգի ստեղծումն է, իսկ երրորդը Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է։


Այն, որ որքան էլ իմիջափոխ լինի ՊԵԿ-ը քաղաքացին իր հարկային պարտավորությունները դժկամությամբ կկատարի, քանի որ դեռ լիարժեք վստահություն չունի, թե այս կառավարությունը տնտեսական լուրջ տեղաշարժեր ի վիճակի է անել, որ հարկային պարտավորությունից խուսափողներ չկան, միանշանակ է։ Այսինքն, Փաշինյանի ասած, տնտեսական վարքագիծը, հարկերի բարեխիղճ վճարումը բազմաշերտ գործոններով է պայմանավորված, ու հաստատ մարդը չի կարող վաղն արթնանալ ու ասել, ինչ լավ է ՊԵԿ֊ի կերպարը փոխվել է գնամ բոլոր հարկային պարտավորություններս կատարեմ։ Հետո էլ ՊԵԿ-ի այն կադրերով, որոնց մասին մամուլում միշտ քննադատություն է հնչում, հազիվ թե առաջիկայում կերպար փոխվի։ Եվ սա միմիայն ՊԵԿ ղեկավարի փոփոխության կամ կերպարանափոխության հարցը չէ։ Իսկ ՊԵԿ-ի հանդեպ դժգոհության մեծ ալիք բարձրացավ, երբ անտրամաբանական պարգևավճարներ էր այդ կառույցը սահմանել ղեկավարից մինչ քարտուղարուհի։ Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանից սկսած բոլոր պաշտոնյաներն արդարանում էին, թե բա հո ՊԵԿ-ում աշխատավարձը ցածր չի լինի, որ գնան նալոգ դնեն տնտեսվարողների վզին կամ էլ բարձ պիտի լինի, որ կոռուպցիայով չզբաղվեն։ Հիմա էս խեղճ ՊԵԿ-ից ինչ եք ուզում, ինչ աշխատաոճի փոփոխություն, ինչ հասարակության հետ երկխոսություն։ Մարդիկ աշխատում են ձեր սահմանած խաղի կանոններով, էլ ի՞նչ եք ուզում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ