«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա

Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա
19.02.2019 | 14:12

Առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները հաստատելու մասին նախարար Արսեն Թորոսյանի ընթացիկ տարվա հունվարի 25-ին ընդունած որոշումը։


Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Փաստորեն՝ նախարարն իր հետ առնչվող ընկերության պետական ֆինանսավորումը մեծացրել է 2.5 անգամ։


«ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։ Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ։


Առողջապահության նախարարությունը որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամով կամ 62%-ով ավելացնել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի ֆինանսավորումը, որ 2019-ին պետբյուջեից կստանա 2.64 մլրդ դրամ։
Մարզային բուժհաստատություններից շահում են վարչապետի ծննդավայր Իջևանում տեղակայված ընկերությունները։ Իջևանի ԲԿ-ն 2019-ին կստանա 265,1 մլն դրամ ֆինանսավորում, որ նախորդ տարվանից ավելի է 59.0 մլն դրամով։ նույն մարզի սահմանամերձ Բերդի ԲԿ-ն կստանա նախորդ տարվանից 4.4 մլն դրամ պակաս՝ 201.4 մլն:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ