«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ Աղձք, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օշական համայնքներում

Անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ Աղձք, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օշական համայնքներում
20.02.2019 | 11:49

Փետրվարի 18-ին և 19-ին Աղձք, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օշական համայնքներում տեղի են ունեցել հանրային իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում բնակչությանը ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների շրջանակներում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի նախագիծը։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության նախագիծը փոփոխվել է՝ նշված տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար։

Ներկայումս ավարտվել են նոր ծրագծի նախագծման աշխատանքները, և նախագծային փոփոխությունները գտնվում են փորձաքննության փուլում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվելիք նոր ճանապարհահատվածը հատելու է Արագածոտնի մարզի համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով պետք է մշակվի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):


Նշված համայնքների բնակչության հետ հանդիպումների ընթացքում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և ՊՈԱԿ-ի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության մասնագետները տեղեկություններ են տրամադրել հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակում ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին:


Բոլոր այն հողակտորները, որոնք ենթարկվելու են ազդեցության, մանրամասն չափագրվելու և տեղազննվելու են, գույքագրվելու են այնտեղ առկա մշակաբույսերը, ծառերը, շենք-շինությունները և այլ բարելավումներ։ Դրան զուգահեռ կանցկացվեն նաև ազդակիր տնային տնտեսությունների մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտություններ, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել ազդեցության ենթարկվող խոցելի խմբերը ծրագրի շրջանակներում։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կմշակվի ՀՕՏԾ-ն, որը պետք է հաստատվի Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։ Օտարվող գույքի և կորուստների դիմաց փոխհատուցումները կսահմանվեն մշակվելիք ՀՕՏԾ-ով։


Համայնքների բնակիչների հետ հանդիպումներին ներկա էր նաև նախագծող ընկերության ներկայացուցիչը, որը ներկայացրեց նախագիծը։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, խորհրդատու և նախագծող ընկերությունների ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հողերի կադաստրային և շուկայական արժեքներին, նախագծում նշված ուղեանցներին, հաղորդակցուղիներին, դրանց տեղափոխմանը և այլ թեմաների։
Փետրվարի 22-ին հանրային իրազեկման հանդիպում տեղի կունենա նաև Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ