Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախարարն այցելել է Կիլիկիա ավտոկայան

Նախարարն այցելել է Կիլիկիա ավտոկայան
20.02.2019 | 14:16

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր այցելել է Կիլիկիա ավտոկայան։ Ավտոկայանից ուղիղ հեռարձակմամբ նախարարը հայտարարեց՝ ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել։ Արշակյանն արձանագրեց՝ սպասասրահները չեն ջեռուցվում, ներսում մի քանի նստարաններ են դրված, սակայն ցրտի պատճառով անհնար է այնտեղ նստել։ Նախարարը խոստացավ գործուն ջանքեր գործադրել՝ շատ հարցերի արագ լուծում տալու համար։

«Այստեղ պետք է սպասասրահներ լինեն, որոնք պետք է նորմալ ջեռուցվեն, մարդիկ պետք է կարողանան նորմալ օգտվել, սպասել, տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման, քաղաքացիների համար, - ասաց նախարարը: - Մենք շատ գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային, նորմալ վիճակ ստեղծվի։ Այստեղ բազմաթիվ սենյակներ կան, որոնք կարելի է վարձակալությամբ տալ, և ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր է, որ մենք կարողանաք ապահովել այստեղ նորմալ արժանապատիվ իրավիճակ, որպեսզի մեր քաղաքացիներն օգտվեն քաղաքակիրթ փոխադրվելու իրենց իրավունքից։ Պետք է շարունակաբար զարգացնել, որպես հիմնական ենթակառուցվածք միջքաղաքային, և նաև դեպի արտասահման ուղևորափոխադրումների հարցը պատշաճ ձևով կարգավորելու համար»։

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ