Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդ Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա

Էդուարդ Շարմազանով. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
20.02.2019 | 14:20

Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։ Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։ Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։ Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը և կեղծ օրակարգեր են առաջ քաշում։ Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։


Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։ ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ և բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձևակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երևանում ուղերձ է հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը: Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնեը թաքցնելը չի:


Այս ամենը ցուց է տալիս, որ կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնւմ ժողովրդին: Երկու դեպքում է օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:
Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը պետք է տեղ չունենա իշխանության մեջ»:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ