«Եվրո-2020»-ի ընտրականում արդեն երկրորդ հանդիպումներն են անցկացրել I խմբի ներկայացուցիչները: Աղյուսակը վեց միավորով գլխավորում է Բելգիայի ընտրանին, որի հերթական զոհը, ռուսներից հետո, դարձավ Կիպրոսի ընտրանին: Արտագնայում բելգիացիները կղզեբնակներին հաղթել են երկու անպատասխան գնդակի առավելությամբ, ունեն վեց միավոր, խփած-բաց թողած գնդակների հիանալի հարաբերակցություն՝ 5:1: Նշենք, որ այս խնբում իր առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանի ընտրանին, որի մցակիցը ղազախներն էին. հյուրընկալվելիս ռուսները հաղթել են 4:0 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ