Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մտքին եկածը լեզվին չտալ

Մտքին եկածը լեզվին չտալ
09.04.2019 | 01:03

Երբ իրավիճակը սկսում է վերահսկողությունից դուրս գալ, և տարբեր թեմաների շուրջ ըմբոստության ալիք է հասունանում, Նիկոլ Փաշինյանը հրատապ փակ նիստ է հրավիրում իր խմբակցության անդամների հետ։ Կանչում, հրահանգավորում է, թե ինչպես պահեն իրենց, ինչից հետո ինչ խոսեն, հեռու մնան «բլթոցներից»։ Իսկ որ «իմքայլականներն» առանց նրա հրահանգի անգամ ծափ չեն տալիս, նորություն չէ։ Այդպես էր նաև երեկ։


Հայտարարվեց, որ փակ հանդիպման թեման Փաշինյան-Ալիև հանդիպումն է, որից բավական ժամանակ է անցել, ու զարմանալիորեն այն համընկել է տրանսգենդերի շուրջ բարձրացած մեծ աղմուկի հետ։ Եվ եթե նույնիսկ արցախյան թեման է եղել հանդիպման հիմքում, բնականաբար, երեկ ԱԺ-ի դիմաց անցկացված միտինգը չէր կարող շրջանցվել։
Հետաքրքիր է` խմբակցությունում գեթ մեկը համարձակություն կունենա՞ Նիկոլ Փաշինյանին հարցնելու նրա կնոջ հետևյալ հայտարարության մասին. «Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերել հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»։ Ի՞նչ է նկատի ունեցել տիկին Աննան. այս հարցը որևէ մեկը հնչեցրե՞լ է, թեև հազիվ թե խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներին վերոհիշյալ թեման հոգեհարազատ լինի։


Ավելին, Նիկոլ Փաշինյանին, մեր տեղեկություններով, վերջին շրջանում սեփական կադրերը սկսել են նյարդայնացնել։ Նա այլևս չի ցանկանում սրբագրել, խմբագրել կուսակիցների անմիտ արտահայտությունները, որոնց պատճառով շատ հաճախ ինքն է հայտնվում տհաճ, անհեթեթ իրավիճակում։ Այս անգամ նա վերջիններիս խստիվ արգելել է մտքին եկածը լեզվին տալ։ Չնայած հենց Նիկոլ Փաշինյանի «բացառիկ» մտքերից էլ հանրությունը ոչ միշտ է գլուխ հանում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ