Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր

Դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր
12.04.2019 | 01:10

Մի քանի օր է՝ հանրությունը բուռն քննարկում է Նիկոլ Փաշինյանի պահվածքը մաքսատան աշխատակցի հանդեպ։ Հիշեցնենք, որ Նորագավթի մաքսատուն կատարած այցի ժամանակ Փաշինյանը սենյակներից մեկում տեսել էր պատին հենած դրոշը և հրահանգել այդ սենյակում աշխատողներին աշխատանքից ազատել։ Մինչ այդ նաև աշխատակցի վրա զայրացել էր, թե ինչու իրեն տեսնելուց ձիգ չի կանգնել։ Անշուշտ, երկրի դրոշը պետք է պաշտպանել, բայց Փաշինյանը հավանաբար պետք է հիշի, թե իշխանափոխության օրերին դրոշի վրա ինչպես էին թուղթ խաղում հեղափոխականները, ինչպես էր ինքը եռագույն գուլպաներ նվիրում Կանադայի վարչապետին ու շատ այլ դրվագներ։ Դրոշը միշտ է պետք պաշտպանել։
Սակայն այս ամենից զատ ես, որպես հպարտ քաղաքացի, լուրջ հարցադրում ունեմ քաղաքացու օր հռչակած ու տոնող ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին` Նիկոլ Փաշինյանին. հարգելի Նիկոլ Վովաևիչ, երբ մաքսատան աշխատակցին հրամայում էիր քեզ տեսնելուց ձիգ կանգնել, արդյոք չհիշեցի՞ր ամիսներ առաջ հակառակորդ երկրի ղեկավարի հետ «անակնկալ» հանդիպման ժամանակ նստելուդ ձևը։ Ձևակերպեմ քո իսկ խոսքով` Հայաստանի վիզը ծուռ ղեկավարը բանակցությունների էր նստել Ադրբեջանի հպարտ կեցվածքով ժպտացող «կիրթ» նախագահի հետ։ Հիմա հարց՝ Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք ունի՞ Ձեզ ասելու` բանակցություններում ձիգ նստեք, իրավունք ունի՞ Ձեզ աշխատանքից ազատելու համահայկական պահանջ ձևակերպելու։


Եթե մաքսատան աշխատակիցը միայն իր համար է պատասխանատու, Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է մի ողջ երկիր ու ազգ։ Միջազգային ասպարեզում կծկված-խղճուկ պահվածքի համար Փաշինյանին իր բառուբանով ասե՞նք` դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ