«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երկրի կողքով հսկայական երկնաքար է անցել

Երկրի կողքով հսկայական երկնաքար է անցել
20.04.2019 | 23:24

Երկրի կողքով՝ 219 000 կմ հեռավորությամբ, անցել է GC6 վտանգավոր երկնաքարը, որը չափսերով համեմատելի է շենքի հետ: 15-30 մետր տրամագծով երկնաքարը հայտնաբերվել է ապրիլի 9-ին: Այսօր երևանյան ժամանակով 10:41-ին այն մոտեցել է Երկրին՝ մեր մոլորակից գտնվելով առավել մոտ հեռավորությամբ, որը Երկրից մինչև Լուսնի հեռավորության կեսից փոքր-ինչ ավելին է եղել: Երկնաքարի թռիչքի արագությունն այդ պահին կազմել է մոտ 2300 կմ/ժամ: ՆԱՍԱ-ն երկնաքարը բնութագրել է որպես «հավանական վտանգավոր մերձերկրային մարմին»:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ