Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից

Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից
20.04.2019 | 23:33

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Կիևը կպահպանեն «ամենաբարի և ջերմ» հարաբերություններն անկախ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներից: «Ում էլ ուկրաինացի ժողովուրդն ընտրի նախագահ, մենք կպահպանենք ամենաբարի և ջերմ հարաբերություններն այդ երկրի հետ: Եթե դա լինի Պյոտր Պորոշենկոն, մեզ պետք չէ որևէ բան կառուցել. մենք մեր հարաբերությունները կառուցել ենք: Եղել է լավ, եղել է վատ, բայց միշտ գտել ենք հարցերի լուծումները»՝ Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Սպուտնիկ» գործակալությունը: Անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու թեկնածությանը՝ Բելառուսի նախագահն ասել է, որ նա նոր մարդ է քաղաքականության մեջ և ոչ փորձառու, սակայն ինքը ևս նախագահական աշխատանքի սկզբում եղել է այդպիսին:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ