Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լին Թրեյսի. 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է

Լին Թրեյսի. 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է
24.04.2019 | 14:16

ԱՄՆ-ը չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«ԱՄՆ-ը այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասաց դեսպանը: Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր ամերիկահայերին, որ մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ կյանքում: «Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ