Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Դավիթ Տոնոյանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարի հետ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել
24.04.2019 | 23:29

Մոսկվայում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ին հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ