Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետության վախճանը»

«Պետության վախճանը»
30.04.2019 | 02:01

Օրուելը մնում է հավերժ արդիական` հավասարի ու ավելի հավասարի չափաբաժանում: Որքան էլ պարադոքսալ, հայաստանյան վարչապետներից մեկի փիլիսոփայությունը` արտացոլված «Պետության վախճանը» հոդվածում, տեսական գնահատականներն այսօր ամենաուղղակի ու յուրովսանն իրականացնում կամ, եթե ճշգրիտ լինենք, շարունակում է արդեն խորհրդարանական երկրի վարչապետը:


Բոլոր դեպքերում, մտածող մարդկանց մոտ ոչ մի կերպ վերջնական պատասխան չի ստանում հարցը. այս քաոսը ղեկավարելի՞, թե՞ անկառավարելի է, օրվա իշխողն այս ամենն անում է, որովհետև, գենոմի և տեսակաբանության խնդի՞ր կա, ինչպես Բերգմանի հայտնի հերոսուհին է ցավով ասում. «Դու ինչին դիպչում ես, ավերվում է», թե՞ խիստ գիտակցական, պրոյեկտավորված քայլերի կասկադ է:


Թույլ տանք մեզ ասել` երկուսն էլ: Նոր հարց հնչեցնելով: Հասկանու՞մ է Փաշինյանը, որ իր վերցրած բեռն ամենևին իր ուսի չափով չէ, որ պետություն ղեկավարելու «նուրբ քայլերի արվեստին» ինքը չի տիրապետում, իսկ այ, «վախճանի» հարցում մագիստրոս է:
Բոլոր դեպքերում, փոքրիկ դեժավյու ապրենք` 2008-ին «Պետության վախճանի» մասին կենտրոնական բանկի, ապագայում` ՀՀ վարչապետի, այսօր` Եվրասիական հզոր կառույցի ղեկավար Տիգրան Սարգսյանի «ծրագրային» դրույթների մասով. «Պետականությունը, այն տեսքով և այն պատկերացմամբ, որն առկա է այսօր և համապատասխանում է հասարակության ինդուստրիալ տիպին, մոտենում է իր վախճանին։ Նրան փոխարինելու են գալիս հասարակության կազմակերպման որակապես նոր ցանցային ձևեր, ինչը ենթադրում է ինքնակազմակերպման հիման վրա մարդկանց ազատ միավորում որոշակի ցանցում, որտեղ մտավոր զարգացման մակարդակն ապահովում է իշխանության ընկալումը ոչ թե որպես հարկադրանքի ձև, այլ որոշակի պարտականությունների և պատասխանատվության գիտակցված հանձնառություն, որը նպաստում է անհատի առավել լիարժեք ինքնարտահայտմանը»։
Դու՛ ասացիր: Փաշինյանը կատարում է: Ե՞վ: Պնդենք, որ բոլոր դեպքերում այն, ինչ կատարվում է Հայաստանում, այնքան էլ «հենց այնպես չէ», և գլոբալ «տաքացումների» լուրջ արտացոլանքն է այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ողջ աշխարհում: Ասել է` քաոսն այնքան էլ անվերահսկելի չէ:
Ամենակարևոր հարցն առաջացավ. հայաստանյան խաղացողները որքանո՞վ են այս խաղի մոդերատոր, ներգրավված, արդյունք ապահովող: Գիտակցու՞մ է այս խաղի խորքերը Նիկոլ Փաշինյանը, որի «ռյուկզակը» ինչ-որ մի պահի քիչ էր մնացել ԱԱԾ-ն ամբողջովին առգրավեր, թե՞…


Բարդ է ասելը, որովհետև խաղը բազում ու բազմաթիվ շահառուներ ունի:
Համենայն դեպս, գոնե տողերիս հեղինակի համար ակնառու է մեկ բան. ցանցային խաղը քիչ-քիչ, բայց դեռ անտեսանելի, փորձում է բրգանալ իշխանության մասով, որովհետև այնտեղ ֆիասկոն ֆիասկոյի հետևից է գրանցվում, ինչը հստակության նախակարապետն է: Իսկ ընդդիմադիր դաշտի խմորումների արանքում երևում են արդեն «պատասխանատուները». դաշնակցականները, որոնք, չմոռանանք, որքան էլ «ոզնու վրա հարմարավետ» տեղավորվող են, փորձում են իջնել ոզնու վրայից ու կոնկրետ քայլեր ձեռնարկել` վարչապետին անվստահություն հայտնելու հեռանկարով: Արմեն Սարգսյանը, ճիշտ է, հայտնվել էր «Ազատություն» ՌԿ-ում, սակայն իր համար անսովոր «ճարպկությամբ» տողատակեր էր արձակում, ազդարարելով, որ պաղպաղակի «սեզոնը» մոտենում է, սակայն այս անգամ ոչ թե փոքրիկներին կփորձի հյուրասիրել, այլ «մալալետկա կառավարությանը», ուր աջ ձեռքն այլևս չգիտե` ինչ է անում Վանեցյանի ձախ ձեռքը… ու այդպե՜ս շարունակ:
Ասել ենք` այս օրերի լրջագույն հայտերից մեկը ոչ անհայտ, ցանկացած պրոյեկտ իր լրումին հասցնող Միքայել Մինասյանի` «Երկու պետություն` մեկ նպատակ» խիստ ծրագրային հոդվածն էր, որը, կարելի է ենթադրել, շարունակություն կունենա` որպես սպիրալ իր բացվածքում բավականին լայն սպեկտր ներառելով:


Որոշակի անորոշություն է քոչարյանական դաշտում. պետք է սպասել` Ռուսաստանի «աղավնիների»` Լավրով-այլք թևից ինչ հերթական մեսիջ է բերում Հայաստան Դմիտրի Մեդվեդևը։ Հիշենք` լավրովյան թևը Քոչարյանի հարցում «կամ-կամ»-ի կողմնակից է. այն է` կա՛մ Քոչարյանն ազատվում է, կա՛մ մենք չենք հասկանում` «ով ով է»:
Եվ վերջապես, «Ծռերն» են լրջորեն դիրքավորվում` իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները էֆեկտիվ դարձնելու նպատակայնությամբ:
Սերժ Սարգսյանի՞ն մոռացանք: Ո՛չ:
Նստել է բարձրում, նայում է հեռուն։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ