Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԳՆ. Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է իր հերոսներին

ԱԳՆ. Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է իր հերոսներին
21.05.2019 | 23:07

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հայ, զոհվել է 300 հազարը։ Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է այդ պայքարում իր հերոսներին՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ զեկույցին, որտեղ նեոնացիզմի և ռասսակայան խտրականության համատեքստում հիշատակվում է նաև Հայաստանի մասին։

«Լինելով ժողովրդավարական և իրավունքի գերակայության երկիր՝ Հայաստանում կան օրենքներ, որոնք սահմանափակում են երկրում ռասսակայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք։ Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ, քանի որ սեփական օրինակով գիտի դրանց վտանգները։ Հայաստանը պայքարում է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ», - շեշտեց Աննա Նաղդալյանը:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ